Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

18:37 16.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ ներկայացնում է սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն։ Շարունակելով` նախարարը շեշտել է, որ բազմիցս ընդգծել է Սյունիքի կարևորությունը Հայաստանի, կառավարության համար, իսկ հանրապետության բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որևէ քաղաքացի կասկած չպետք է ունենա:

«Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, և այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում, մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու»,- հավելել է նախարարը՝ կրկին շնորհավորելով մարզպետին և մաղթելով բեղուն գործունեություն:

Կարեն Համբարձումյանը ևս շնորհավորել և բարի կառավարում է մաղթել Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, իսկ ինքն այսուհետ էլ պատրաստակամ է շարունակել հետագա գործունեությունը՝ ի շահ Սյունիքի:

Նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարին մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար։ Ընդգծելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի և նրա խնդիրների հետ՝ մարզպետը հորդորել է ներկաներին վստահել իրեն և հավաստիացրել, որ մարզում հաջողություններ կարձանագրեն։

Նշենք նաև, որ մինչև մարզպետարանում նախատեսված հանդիպումը, նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Հունան Պողոսյանն ու ճանաչողական այցով Կապանում գտնվող ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել են Կապանի քաղաքային մարզադաշտ, ծանոթացել այն խնդիրներին, որոնց պատճառով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

20:36 01.05.2025

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ արդյունքների հասնելուն ուղղված բանակցությունները

Իրանը կշարունակի վճռականորեն մասնակցել Միացյալ Նահանգների հետ արդյունքների վրա կենտրոնացած բանակցություններին՝ իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Այս մասին նշվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է երկխոսության հաջորդ փուլը հետաձգելու որոշումից հետո։ «Բանակցությունների հենց սկզբից իրանական պատվիրակությունը բարեխղճորեն ուրվագծել է հստակ շրջանակ, որը հիմնված է մեր երկրի սկզբունքային դիրքորոշումների […] ...

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

20:14 01.05.2025

Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...

SHANTNEWS

20:00 01.05.2025

SHANTNEWS

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

19:51 01.05.2025

Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմում

Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։   View this post on Instagram   A post shared by FC […] ...

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

19:36 01.05.2025

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

19:17 01.05.2025

Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox News

Մայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...

BACK_TO_TOP