11:53 03.05.2018
Քաղաքական նման խորը ճգնաժամից դուրս գալու միակ ելքը միայն ընտրություններն են: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Իրավիճակը հետևյալն է. կա մեծամասնություն՝ Հանրապետական կուսակցությունը, և երեկ խորհրդարանում երեք քաղաքական ուժեր, քանի որ կոալիցիայից Դաշնակցությունն արդեն դուրս է եկել, պաշտպանում էին պրն. Փաշինյանի թեկնածությունը՝ որպես վարչապետ: Այդ պայմաններում, ընդամենը որպես վարչապետ, պարզ է, որ չէր ընտրվելու: Երեկվա նիստի մասին, դա առանձին խոսակցություն է, եկեք այսօր չանդրադառնանք: Այսինքն միակ ելքն այս իրավիճակից և՛ տեսնում էի, և՛ տեսնում եմ, որ այն արդեն կատարվում է, դա փոքրամասնության կառավարություն ձևավորելն էր»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:
Իր խոսքով՝ նման շրջադարձի դեպքում Հայաստանում՝ քաղաքական հազվադեպ հանդիպող գործընթացի ականատես կլինենք, քանի որ այս կերպ մեր երկիրը ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ առաջ կկատարի ժողովրդավարակա պետություն ստեղծելու ճանապարհին:
«Սա շատ ավելի նուրբ մեխանիզմ է, քան օրինակ՝ Կոաբիտացիոն կամ կիսանախագահական մեխանիզմները: Խնդիրն ինչում է, այդ երեք կուսակցությունները ոչ թե պետք է պաշտպանեն և ասեն, որ մենք քվեարկելու ենք, որպեսզի Փաշինյանը դառնա վարչապետ, այլ պետք է ձևավորեն կոալիցիա և վերցնեն ողջ քաղաքական պատասխանատվությունը: Բայց քանի որ խորհրդարանում կա մեծամասնություն, նրանք պայմանավորում են մեծամասնության հետ, որ առաջինն ընդունում են վարչապետի իրենց թեկնածուին, երկրորդը՝ ընդունում են նրա ծրագիրն անվերապահորեն, դա պայմանավորվածությունների մեջ է, բոլոր այն օրենքները, որ փոքրամասնությունը բերում է Խորհրդարան, մեծամասնությունը կողմ պետք է քվեարկի, բայց քաղաքական պատասխանատվությունը մնում է ոչ թե մեծամասնություն հանդիսացող ընդդիմության վրա՝ չնայած նրանք կողմ են, այլ փոքրամասնության կառավարության վրա: Այդ կոալիցիայի վրա: Որպես կանոն՝ փոքրամասնության կառավարությունն ձևավորվում է արտահերթ ընտրությունների համար: Քաղաքական ճգնաժամից դուրս գալու այլ ճանապարհ գոյություն չունի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել,Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...
09:45 23.07.2025
Al Hadath․ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է ազատ արձակել 125 ցմահ դատապարտյալներիԻսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը առաջարկել է ազատ արձակել Դոհայում ընթացող Գազայի շուրջ հրադադարի բանակցությունների ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 125 պաղեստինցի բանտարկյալների, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։ Դրա համաձայն՝ իսրայելական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1100 պաղեստինցիների՝ Գազայում պահվող պատանդների փոխանակման շրջանակներում։ Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ իր […] ...
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտաՃապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...