Ամեն ինչ անելու ենք, որ սահմանամերձ շրջաններում երեխաներն իրենց լավ զգան. Արիանա Կաոլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.86 oC

Ամեն ինչ անելու ենք, որ սահմանամերձ շրջաններում երեխաներն իրենց լավ զգան. Արիանա Կաոլի

18:15 17.10.2018

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, մանուկներին նվիրված  նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նա հեծանվաարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։

Հավաքվելիք 10 հազար դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։

Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա խմբակներում կընդգրկվեն նշած համայնքների շուրջ 100 երեխաներ։ Պարապմունքներից բացի՝ երեխաները հնարավորություն կունենան դիտել Հայաստանում անցկացվող խաղեր, հյուրընկալել կամ հանդիպել իրենց ընտրած սպորտաձևերում հայտնի մարզիկների։

Արիանան իր հեծանվային շրջագայությունը սկսել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արիանան պատմել է իր նախաձեռնության մասին։

«Հայաստանն ինձ համար եղել է հետաքրքիր երկիր. իմ թեզի թեման Հայաստանն է եղել՝ երկրի պատմությունը, ժողովուրդը   միշտ էլ հետաքրքիր են եղել, բայց այսօր Հայաստանն իմ տունն է, և բացի տուն լինելուց, Հայաստանը ձգողական ուժ ունի:  Հայ ժողովուրդը նույնիսկ նահատակության մեջ գտել է ապրելու իմաստը, և դա  ինձ համար  գերագույն արժեք է։

Ճիշտ է՝ մեծ տերությունների համար դա այդքան էլ կարևոր երևույթ չէ, բայց իմ համար դա է  մնայուն արժեքը։ Մենք այսօր պայքարում ենք, որ Հայաստանն ավելի ճանաչելի դառնա։ Հայաստանի ժողովրդի համար ենք պայքարում, մի ժողովրդի, որ դժգոհող ժողովուրդ չէ ու իր տառապանքների միջից կարողացել է վերապրել ու հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասաց Կաոլին:

Նրա խոսքերով՝ իր նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի սահմանամերձ շրջանների երեխաներին։

«Ամեն ինչ անելու ենք, որ նրանք լավ զգան  ու երբեք չմտածեն, որ մոռացության մատնված կամ անտեսված են։ Ես վստահ եմ, որ նրանց հանդեպ մեր ուշադրությունն ու հոգատարությունն իրենց ավելի է կոփելու և ուժեղացնելու, որպեսզի կարողանան   ավելի պայծառ ապագա  ունենալ: Դա՛ է մեր նախաձեռնության նպատակը ու դրա համար ենք աշխատում»,- հավելեց նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

Ջուր չի լինի

09:33 04.08.2025

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 5 –ի ժամը 07:00-ը կդադարեցվի Ծովազարդ ,Բերդկունք ,Հայրավանք ,Լճափ, Չկալովկա ,Նորաշեն ,Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: ...

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

09:28 04.08.2025

Հնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառով․ Kpler

Հնդկաստանը կարող է միլիարդավոր դոլարների կորուստներ կրել, եթե հրաժարվի ռուսական նավթից՝ ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների, գրում է The Economic Times-ը՝ հիմնվելով Kpler վերլուծական կենտրոնի զեկույցի վրա։ «Ֆինանսական հետևանքները հսկայական են։ Ենթադրելով, որ օրական 1.8 միլիոն բարել նավթի մեկ բարելի համար 5 դոլար զեղչի կորուստը կկորցնենք, Հնդկաստանի ներմուծման ծախսերը կարող են տարեկան աճել 9 միլիարդ դոլարով՝ […] ...

BACK_TO_TOP