14:55 18.10.2018
Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ ժամկետում պատասխան տալ:
Ըստ տարածված տեղեկությունների՝ խոսքն այս պահին ներկրվող 140 մեքենայի մասին է:
«Հիմա ունենք մոտ 140 մեքենայի խցանումներ, ամսի 16-17-ին նավեր են եկել, որոնք նույնպես բեռնաթափվելու են: Մինչև հոկտեմբերի 1-ը եղել է մոտ 2000-2200 մեքենայի պատվեր: Սա մեկ ընկերության կողմից, մյուսների ինֆորմացիան չունեմ»,- վիճակագրական այսպիսի տվյալներ է ներկայացրել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Shantnews.am-ը կապ է հաստատել ակցիային մասնակցող վարորդների հետ: Նրանից մեկն արձագանքել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի այն հայտարարությանը, թե աջ ղեկով ավտոմեքենաների հարցը լուծելու հնարավորություն չկա, ուստի ինքը խորհուրդ է տալիս մեքենաները վաճառել Վրաստանում:
«Կապի և տրանսպորտի նախարարը երևի նոր է էդ պաշտոնին կամ ծանոթ չի: Լոգիկայի մի քանի պարզ հարց ասեմ՝ մեքենան Վրաստանում վերավաճառելը հեշտ բան չի: Առաջին հերթին պետք է վրացի հաճախորդ գտնենք, վաճառենք իր վրա: Եթե անգամ վաճառեցին, մի ուրիշ բան ասեմ՝ մեր կապի և տրանսպորտի նախարարը տեղյակ չի՞, որ մեքենաները ռաստամոժկա են արվում այլ ձև. 2004 թվականի «Նիսան Տիդան», որ մենք կանենք ինվոյսային արժեքով՝ մաքսիմում 600-700 դոլար, Վրաստանում արվելու է 3, 4 անգամ ավելի թանկ: Լավ, ես ինչի՞ պետք է ընկնեմ հաճախորդ ման գամ, ինչի՞ պետք է վերավաճառեմ, ինչա օրենքը մեզ չեն տեղեկացրել և թաքուն բան են արել»,- ասել է Արտյոմ Դավթյանը:
Իսկ հարցին՝ ղեկը ձախ կողմ տեղափոխելու տարբերակը քննարկվո՞ւմ է, բողոքի ակցիայի մասնակիցը պատասխանել է.
«Անձամբ ես չեմ մտածում իմ մեքենայի ղեկը փոխելու մասին: Մարդիկ կան, որ փոխում են, բայց դա իրենց իրավունքն է, ես իրավունք ունեմ չփոխել ու դեմ եմ փոխելուն»,- ասել է ներկրողը:
Արտյոմ Դավթյանը նաև ասել է, որ ակցիան շարունակելու են, հրավիրում են լրագրողներին՝ խնդրին մեծ հնչեղություն տալու համար:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...