13:42 19.10.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Ղեկը աջ» նախաձեռնությունից, թե ինչ վիճակ է հայ-վրացական սահմանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել ցանկացողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա խոստացել է սեղմ ժամկետում պատասխան տալ:
SHANTNEWS.am-ի թղթակիցը խնդրի վերաբերյալ հարցեր էր ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին, որն ասել էր, թե աջ ղեկով ավտոմեքենաների հարցը լուծելու հնարավորություն չկա, ուստի ինքը խորհուրդ է տալիս մեքենաները վաճառել Վրաստանում:
Այս հայտարարությունն էլ ավելի է բորբոքել հայ-վրացական սահմանին բողոքի ակցիա կազմակերպածների դժգոհությունը, և նրանք ժամանակավորապես փակել են Բագրատաշենից Երևան տանող ճանապարհը՝ պահանջելով խնդրին անմիջապես լուծում տալ.
«Նախարարի այդ հայտարարությունը սրեց իրավիճակը, կարծում ենք, որ դա նախարարի ճիշտ պահվածք չէ, արտահայտությունները, որ նա արեց, ճիշտ չէին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել էր ակցիայի մասնակիցներից Արտյոմ Դավթյանը:
Ծրագրված ասուլիսն այսօր չի կայացել, քանի որ, ըստ Դավթյանի, իրենք սահմանից երեկ ուշ գիշեր են տեղ հասել:
«Ղեկը աջ» նախաձեռնությունից այսօր մեզ տեղեկացրել են, որ Բագրատաշենում հիմա ակցիա չի իրականացվում՝ բոլորը Երևան են եկել՝ ավտոմեքենաները թողնելով սահմանին:
SHANTNEWS.am-ն ավելի ուշ այլ մանրամասներ կհաղորդի:
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...
19:46 30.07.2025
Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...