17:06 19.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր SHANTNEWS.am-ին ասել են, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն այնքան է ավելացել, որ արդեն խանգարում է մեքենաների տեղաշարժին, մասնավորապես՝ բեռնատարների երթևեկությանը: Որոշ ավտոմեքենաներ արդեն վնասվել են բեռնատարների անցուդարձի հետևանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության անդամները որոշ մանրամասներ են հայտնել SHANTNEWS.am-ի թղթակցին ու ասել, որ այսօր ավտոմեքենաների թիվն արդեն 150-ի է հասել:
«Երեկվա դրությամբ մոտավորապես 135 մեքենա կար ու տեղեկանում ենք, որ թիվն անընդհատ ավելանում է, 150-ի հասած կլինի»,- ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը:
Հարցին, թե որքա՞ն դեռ կավելանա, որքա՞ն մեքենայի են սպասում, Իգիթյանն այսպիսի պատասխան է տվել.
«Մեր տվյալներով՝ մոտ 2000 մեքենա հիմա կա Վրաստանում: Փորձում են մի մասի ղեկերը փոխել, իսկ Ճապոնիայից եկող մեքենաների թիվը դժվար է ասել, որովհետև բազմաթիվ ընկերություններ կան, որ գնում են մեքենաներ»:
Ըստ Իգիթյանի՝ սահմանին կուտակված ավտոմեքենաները հիմա կանգնած են ՀՀ մաքսակետի տարածքում:
«Թողել ենք մեքենաները ու եկել, որովհետև փաստաթղթերն իրենք վերցրել են, նույնիսկ մեքենայի փաստաթղթերը չկան: Մեքենաները կարող են այդ տարածքում անժամկետ մնալ՝ իրենք ո՛չ առգրավված են, ո՛չ պետականացված, ո՛չ էլ մերն են, ուղղակի կանգնած են»,- հավելել է նախաձեռնության անդամը:
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...