Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին դատական քննարկումը սկսվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին դատական քննարկումը սկսվեց

15:22 07.05.2018

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննարկման գործով դատական նիստին այսօր չեն ներկայացել տուժողները: Դատավոր Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ մի քանի դատական նիստեր չեն կայացել դատավորի առողջական խնդիրների պատճառով, իսկ տուժողները չեն ներկայացել, քանի որ ներքաղաքական անհանգիստ իրավիճակով պայմանավորված` նրանք հավանաբար չեն ստացել ծանուցումները:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ երկրում քաղաքական իրավճակ է փոխվել, ինչը մեղմում է այն ռիսկերը, որոնք դատարանը կարող էր նկատի առնել խափանման միջոց կալանավորումը փոխելու դեպքում:

«Բացառվում է նաև, որ Անդրիաս Ղուկասյանը կարող է ազդել տուժողների վրա ազատության մեջ գտնվելով, որպեսզի նրանք փոխեն իրենց ցուցմունքները»,- ասաց պաշտպանը:

«Առաջինը դուք կլինեք, որ կալանքից կազատեք քաղաքական բանտարկյալի»,- ասաց  մյուս պաշտպան Ինեսա Պետոսյանը: Դրան հետևեցին դահլիճից վանկարկումներ, ինչին ի պատասխան, դատավոր Վարդան Գրիգորյանը սաստեց, թե «դուք Ազատության հրապարակում չեք»:

Ինեսա Պետրոսյանը միջնորդեց անհապաղ վերացնել Անդրիաս Ղուկասյանի կալանքը:

«Դուք պետք է իրավական հիմքերը նշեիք, ոչ թե էմոցիաներով առաջնորդվեք»,- նկատեց դատավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

13:40 08.07.2025

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

13:32 08.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ը

Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

13:25 08.07.2025

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ

Բաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

13:18 08.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...

BACK_TO_TOP