14:38 22.10.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակավոր էլ մնալու է. գործընթացը մեկնարկային փուլում է և շարունակում է զարգանալ:
«Մենք սրանով Հայաստանի միջոցով 80 միլիոն բնակչությամբ հսկայական շուկա դուրս գալու հնարավորություն ենք ստանում: Սրանից ինչ-որ արդյունք չստանալն ուղղակի անհնար է»,- նշեց Մհեր Գրիգորյանը:
Նա նաև հավելեց, որ Հայաստանն ունի առևտրի GSP+ համակարգ, GSP արտոնյալ ռեժիմներ ունի Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի: «Ես կարծում եմ, որ այս ամենը ճիշտ համատեղելու դեպքում մենք կարող ենք հսկայական արդյունքներ ստանալ: Ես ենթադրում եմ, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքները սա անպայման հաշվի կառնեն և արդյունքում կօգտագործեն ինչպես առևտրային արբիտրաժի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով»,- ասաց Գրիգորյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին ստեղծվել է հայ-իրանական համատեղ ազատ տնտեսական գոտի, որը նույնպես արդյունքներ է տալիս:
«Մենք այս ամենին մշտապես կհետևենք և կտեսնենք, թե ինչ ուղղություններով է պետք բարձրացնել զարգացման, խոչընդոտների, գործընթացների պարզեցման և այլ հարցեր»,- նշեց նա:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ մինչև տարեվերջ, երբ կավարտվի համաձայնագրի վավերացումը, գործընթացը կսկսվի:
«Բնականաբար, դրանից կսկսի օգտվել հայկական բիզնեսը, իսկ հետո ենթադրում եմ, որ ակտիվորեն կմիանա նաև Միության բիզնես հանրությունը»,- ընդգծեց նա:
Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ հարաբերությունների այդ մակարդակում մեծ է և՛ արտահանման, և՛ ներմուծման ներուժը: Նա շեշտել է, որ հիմնական արդյունքները պետք է ստանալ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության և Իրանի երկկողմ հարաբերությունների արդյունքում, այլ նաև համատեղ բիզնես մոդելների միջոցով, որոնք Միությունը կկապեն Եվրոպայի հետ, Իրանի հետ և այլն:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...