13:22 08.05.2018
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև դիվանագիտական կորպուսի աշխատանքին: Նա նշել է, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաև խորհրդարանին: Պետք է գնահատել արդյունավետությունը, որոշել աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղիները:
«Բնականոն զարգացումն ապահովելու իմաստով կարևոր եմ համարում քաղաքացիների և Հայաստանում բնակվող յուրաքանչյուր մարդու տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀ քաղաքացու գործառույթը ոչ թե ապրելն ու ստեղծագործելը, երջանիկ լինելն էր, այլ տուգանվելը, նորից տուգանվելը, հետո նորից տուգանվել տուգանքը ժամանակին չվճարելու համար»,- ասաց Փաշինյանը:
Նա իր խոսքում նաև նշել է, որ այդ արատավոր երևույթը մի քանի ոլորտներում առկա է, հատկապես զգալի է արագաչափերի և տեսախցիկների գործունեության դաշտերում: Ըստ Փաշինյանի՝ ոչ ոք չի կարող նսեմացնել երթևեկության անվտանգությունը ապահովելու խնդրի կարևորությունը, բայց դա չի կարելի անել մարդկանց քաղաքացիական արժանապատվության, երկրի մթնոլորտը խաթարելու հաշվին:
«Երթևեկության կանոնների, ավտոկայանատեղիների հետ կապված տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում ապրում են օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով ավելի հաճույքով չեն զբաղվում, քան օրենքը խախտելով: Այս իրավիճակը ոչ միայն չի նպաստում երթևեկության կանոնների պահպանմանը, այլ նաև ուղղակիորեն հարվածում է քաղաքացիների գրպանին, ինքնազգացողությանն ու տրամադրությանը, ինչպես նաև երկրի մթնոլորտի վրա է ազդում: Քաղաքացիներին պատժելու խելագար մոլուցքին պետք է վերջ տրվի ժամ առաջ, և նպատակը լինի ոչ թե տուգանելը, այլ զգոնությունը բարձրացնելը, փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանք պետք է իրենց չափով ու հաճախությամբ համապատասխանեն երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և տրամաբանությանը: Փաշինյանը նշեց, որ այս մոտեցումն անհրաժեշտ է որդեգրել ոչ միայն երթևեկության, այլ բոլոր ոլորտներում:
«Հաճախ փոքր ու միջին գործարարությամբ զբաղվող անհատների և ընկերությունների վրա անիմաստ տուգանքներ են բարձված, որ չեն վճարել ու չեն վճարելու: Ավելի ձեռնտու է փակել բիզնեսը, քան վճարել: Սա անընդունելի է, և Հայաստանը սեփական քաղաքացիներին հետապնդող, տուգանող պետությունից արագ պետք է վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության: Պետությունը պետք է սիրի քաղաքացուն, քաղաքացին էլ պետք է սիրի պետությանը: Եվ այսպիսի արդյունք պետք է արձանագրենք սիրո հեղափոխության շնորհիվ»,- նշեց Փաշինյանը:
22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ22:11 14.05.2025
Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդԼիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժելՖրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...