Բողոքի բազմամարդ ակցիա. շինարարները դարձյալ փակել են Գյումրի-Երևան մայրուղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+27.09 oC

Բողոքի բազմամարդ ակցիա. շինարարները դարձյալ փակել են Գյումրի-Երևան մայրուղին

18:38 23.10.2018

Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող նախկին ենթակապալառու «Սթոնս» շինարարական ընկերության աշխատակիցներն այսօր ևս փակել էին Գյումրի-Երևան մայրուղին ու պահանջում վճարել իրենց երեք ամսվա աշխատավարձերը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Ընկերության փոխտնօրենը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով իրենց  հաշիվները կալանքի տակ են ու իր անձնական միջոցներից 3 միլիոն դրամ է բերել, որով կարող է մասնակի վճարել աշխատավարձերը։ Պատասխանը բանվորներին չգոհացրեց ու նրանք նորից փակեցին մայրուղին, ինչից հետո տարածք եկավ Անիի ոստիկանապետը:

Շինընկերության փոխտնօրենի հետ բանակցություններից հետո ոստիկանապետը բանվորներին տեղեկացրեց, որ ամբողջ գումարը խոստացել են վճարել ուրբաթ օրը, ապա պահանջեց ճանապարհը բացել: Ճանապարհը բացելու դիմաց բողոքի դուրս եկած աշխատակիցները ոստիկանապետից  երաշխիքներ պահանջեցին, որ իրենց գումարն անպայման ուրբաթ օրը կվճարվի:

Նշենք, որ այն հատվածը, որը վերոնշյալ ենթակապալառու կազմակերպությունն էր կառուցում, նոր շինմրցույթից հետո հանձնվել է չինական «Սինոհիդրո» ընկերությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար

14:48 02.06.2024

Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար

Այսօր՝ հունիսի 2-ին, Հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ, Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Այն կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ: Մրցաշարին մասնակցում էր մոտ 300 հեծանվորդ»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

11:58 02.06.2024

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:40 02.06.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […] ...

ԿԳՄՍ նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ

19:41 01.06.2024

ԿԳՄՍ նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ

Երեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության […] ...

Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն․ Հեռանկար-բանավեճ՝ Սուրեն Պետրոսյանի և Ռուբեն Մեհրաբյանի մասնակցությամբ

19:17 01.06.2024

Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն․ Հեռանկար-բանավեճ՝ Սուրեն Պետրոսյանի և Ռուբեն Մեհրաբյանի մասնակցությամբ

Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն: Հայրենասիրական պոռթկո՞ւմ, թե՞ հասարակական կարգը խանգարելու անհաջող փորձ: Ներքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ մարելու միտում ունեցող բողոքի հերթական ալիք: Հեռանկար-բանավեճում իրենց տեսակետներն են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը: ...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

16:17 01.06.2024

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար: ...

BACK_TO_TOP