19:37 23.10.2018
Ուրցաձորցիները համայնքի ղեկավարի՝ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականից ու ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո դարձյալ դժգոհում են: Նրանք նույնիսկ չեն թողնում, որ ժամանակավոր պաշտոնակատարը մտնի համայնքապետարան և իր աշխատանքով զբաղվի:
«Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ներկայացվել Արմավիրի մարզպետարանից գյուղապետի դեմ կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը՝ Գևորգ Ավետիսյանը: Հիմա գյուղում նորից լարված մթնոլորտ է: Երկու օր է, ինչ ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել են, բայց գյուղացիները չեն ցանկանում նրան տեսնել համայնքապետի պաշտոնում: Գյուղացիների մեծ մասը դեմ է տվյալ նշանակմանը, քանի որ հաշվի չի առնվել նրանց կարծիքը»,- այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ուրցաձորի մեր աղբյուրը:
Երեկ գյուղացիները Քյարքիի ոլորանների շրջանում փակել էին միջպետական ճանապարհը և այսօր ևս պատրաստվում են նորից փակել ճանապարհն ու սպասել այնքան, մինչև իրենց պահանջը բավարարվի:
Գյուղացիները ուզում են, որ համայնքում ընդհանուր քննարկում սկսվի նշանակման մասին, քանի որ բողոքում են նաև նախկին գյուղապետի համակիրները և նշում, որ իրենց ձայնը լսելի չէ: Ուրցաձորցիները ցանկանում են ընդհանուր հայտարարի գալ և նոր նշանակել համայնքի ղեկավար:
Մեր այն հարցին, թե մարզպետարանից այս բողոքներին ինչպես են պատասխանում, մեր զրուցակիցն ասաց, որ մարզպետարանում հակված են, որ ներկայումս նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը աշխատի:
«Մարզպետարանից ասում են՝ «թողեք գա, աշխատի, երկու ամիս է, էլի», բայց գյուղացիները համաձայն չեն այս տեսակետի հետ: Գյուղացիները ցանկանում են, որ իրենց կարծիքն էլ հաշվի առնեն: Եթե նախկին գյուղապետը 20-30 հոգու պահանջով հրաժարական է տալիս, որպեսզի գյուղում լարված մթնոլորտը վերանա ու դրանից հետո պատկան մարմինները մարզպետի գլխավորությամբ այդ 20-30 հոգուց մեկին նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, ապա կարծես գյուղացիների մյուս մեծ մասի կարծիքի վրա թքած ունենան: Հիմա նույն գյուղացիներն էլ պահանջում են, որ իրենց կարծիքը հաշվի առնվի»,- հայտնեց մեր զրուցակիցը:
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր21:46 10.05.2025
Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետԻրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...