Հնդկաստանից Հայաստան կամ Հայաստանից Հնդկաստան տեղաշարժի ժամանակ չի բացառվում, որ դիֆթերիայի հարուցիչը փոխանցվի. Գայանե Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Հնդկաստանից Հայաստան կամ Հայաստանից Հնդկաստան տեղաշարժի ժամանակ չի բացառվում, որ դիֆթերիայի հարուցիչը փոխանցվի. Գայանե Սահակյան

23:43 25.10.2018

SHANTNEWS.AM-ի հարցազրույցը ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

-Առողջապահության նախարարությունը բջջային հաղորդագրությունների տեսքով քաղաքացիներին հորդորում է պատվաստվել դիֆթերիայի դեմ, այս պահին տվյալ հիվանդության տարածման ռիսկեր կա՞ն։

-Այս պահին, որպես էդպիսին, ռիսկեր չկան, վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2000թ․-ին: Դրանից հետո մեզ մոտ շատ բարենպաստ համաճարակային իրավիճակ էր, սակայն նմանատիպ իրավիճակ շատ երկրներում է տիրում և աշխարհի շատ երկրներում, կարծես, դիֆթերիայի դեպքեր չէին գրանցվում: Վերջին 2-3 տարվա ընթացքում  հիվանդությունն ակտիվացել է:

-Ո՞ր երկրներում է դիֆթերիան ակտիվացել, և որքանո՞վ է վտանգավոր այդ ակտիվացումը։

-Ցավոք սրտի, այս պահին աշխարհում ակտիվացել են ոչ միայն դիֆթերիայի առանձին դեպքեր, այլև խոշոր բռնկումներ: Այս պահին հիվանդության խոշոր բռնկումը Հնդկաստանում է և Մալայզիայում: Այս հիվանդությունը վտանգավոր է նրանով, որ շատ բարձր է մահացության տոկոսը: Հնդկաստանում վերջին բռնկման ընթացքում 12 մահվան դեպք է գրանցվել: Հնդկաստանից Հայաստան կամ Հայաստանից Հնդկաստան տեղաշարժի ժամանակ չի բացառվում, որ դիֆթերիայի հարուցիչը փոխանցվի:

-Ինչպիսի՞ն է դիֆթերիայի վտանգը Հայաստանի համար։

-Հայաստանում մեզ համար վտանգ կարող են հասցնել հետևյալ ռիսկերը. առաջին հերթին, որ մեր մեծահասակ ազգաբնակչությունը պատվաստումներում այդքան էլ ներառված չէ: Մենք ազգային օրացույցում ունենք հստակ պատվաստումներ, որոնք պետք է արվեն յուրաքանչյուր 10 տարին մեկ:

-Ինչո՞ւ մեծահասակները չեն պատվաստվում, անվստահության գործո՞ն կա։

-Առաջին հերթին, որովհետև լուրջ չեն մոտենում խնդրին: Հիվանդության մասին նույնիսկ բուժաշխատողներն են մոռանում: Այժմ վտանգներ չկան, այդ իսկ պատճառով չեն ցանկանում պատվաստվել: Եթե կա վտանգ՝ անմիջապես կարձագանքեն: Մենք վերջին 20 տարվա մեջ դեպքեր չենք ունեցել և զգոնությունը թուլացել է: Ռիսկը կա, և դա միանշանակ է, ըստ վիճակագրության՝ մեծահասակների միայն 10 %-ն է ընդգրկված պատվաստումներ կատարելու գործընթացի մեջ:

-Պատվաստում ստանալու դեպքում ինչպիսի՞ն է քաղաքացու պաշտպանվածությունը դիֆթերիայից։

-Նախարարությունը չէր առաջարկի պատվաստումներ, եթե դրանք հուսալի չլինեին: Անգամ հիվանդանալու դեպքում մարդը շատ թեթև կտանի: Մենք արդեն շատ զանգեր ենք ստանում, ինչ սկսել ենք ակտիվ հորդորել պատվաստումներ անել: Մենք ուսումնասիրություններ ենք անում և մի քանի բուժհաստատությունների օրինակով կարող եմ ասել, որ ակտիվացման շարժ կա, մարդիկ զանգում և հետաքրքրվում են այդ պատվաստման մասին:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

BACK_TO_TOP