12:57 25.10.2018
«Հարևան երկրներում ևս իրավիճակը համեմատաբար հանգիստ է այս պահի դրությամբ»,- այսօր լրագրողներին ասել է ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Shantnews. am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանում կայացել է Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովը։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը: Այն տևում է հոկտեմբերից մայիս:
Աշխատաժողովի ժամանակ ասվել է, որ այսօրվա գրիպի համաճարակաբանական արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակների անգամ ամենացածր շեմից 1.8 անգամ ցածր հիվանդացության մակարդակ կա Հյաստանում:
Գրիպի հարուցիչներ այսօրվա, այս պահի դրությամբ չեն շրջանառվում, շրջանառվում են շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպ և այլն: Դրանք ավելի թեթև ընթացք ունեն, հիվանդն ավելի հեշտ է կազդուրվում: Բայց այս համատեքստում, ցավոք սրտի, հիվանդացության մեծ մասը տանում է մեր մանկական ազգաբնակչությունը, մասնավորապես՝ 0-5 տարեկան»,- ասել է Լիանա Թորոսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է հարևան երկներում, Թորոսյանն այսպիսի պատասխան է տվել.
«Ե՛վ վրացի գործընկերների հետ ենք մենք կապ հաստատում, և՛ ուկրաինացի գործընկերների: Բացի այդ, ԱՀԿ-ն յուրաքանչյուր շաբաթ տեղեկագիր է ստանում եվրոպական տարածաշրջանի երկրներում տիրող համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Եվ ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով եմ նաև ասում, որ այս պահի դրությամբ, շնչառական վարակների առումով, մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Շրջանառվում են ոչ թե գրիպի, այլ շնչառական այլ վարակների հարուցիչներ»,- ասել է Թորոսյանը։
19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր19:47 14.05.2025
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...
19:40 14.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներինՄայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...
19:34 14.05.2025
Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտումԱյսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...
19:23 14.05.2025
Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...
19:14 14.05.2025
Ես ինքս եմ խճճվել վարկածների մեջ․ Թիկնիզյանի գործակալը շփոթված է«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը նշել է, որ ինքն էլ է արդեն խճճվել տարբեր վարկածների մեջ, թե ինչու իր հաճախորդը չտեղափոխվեց «Զենիթ»՝ չնայած նախկինում շատ խոսակցություններ կային այդ հնարավոր տրանսֆերի մասին։ «Ինչո՞ւ Թիկնիզյանը չտեղափոխվեց «Զենիթ»։ Ես ինքս էլ եմ խճճվել վարկածների մեջ։ Սկզբում ասում էին՝ խնդիրը «Լոկոմոտիվն» է, որ նրանք շատ փող էին […] ...
19:03 14.05.2025
Մարիամ Գևորգյանը նշանակվել է Բոլիվիայում և Պարագվայում ՀՀ դեսպանՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բոլիվիայի Բազմազգ Պետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանին, […] ...