12:48 25.10.2018
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում:
Կարևորելով համազգային ներուժի համախմբումը համահայկական օրակարգի շուրջ՝ Հանրապետության նախագահն ասել է. «Մենք մի կարևոր առավելություն ունենք՝ մեր փոքր պետությունն իրականում իրենից ներկայացնում է մի հսկա ժողովրդի երազանքները, նպատակներն ու շահերը։ Ձեր երեխաները, թոռները հպարտ պետք է լինեն, որ իրենք հայ են, և պատկանում են փայլուն ժողովրդի, որն այս կյանքում ունի շատ մեծ առաքելություն ու նպատակ»։
«Մեր իրական ուժն ու հարստությունը մեր ժողովուրդն է»,- ասել է նախագահ Սարգսյանը և հավելել. «Այսօրվա Հայաստանը, որ նոր ու երիտասարդ Հայաստան է, շարժվում է, և հույս ունեմ, կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ՝ ազատության, մարդկային արժանապատվության ճանապարհով: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ անպայման ներգրավված լինի իր երկրի գործերում՝ յուրաքանչուրն իր տեղում, իր ուժերի ներածին չափով իր նպաստը բերելով հայրենանվեր ծրագրերի իրագործմանն ու հայրենիքի զարգացմանը»։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ու դրանք նորովի զարգացնելուն, հայապահպանության խնդիրներին և Հայաստանի կյանքում արտերկրի մեր հայրենակիցների՝ ավելի ակտիվ ներգրավման հնարավորություններին:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...