Թուրքիան ամերիկյան F-35 ինքնաթիռները կշարունակի ստանալ, դրանցից 2-ը կստանա մարտին․ ԳՇ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Թուրքիան ամերիկյան F-35 ինքնաթիռները կշարունակի ստանալ, դրանցից 2-ը կստանա մարտին․ ԳՇ պետ

00:03 26.10.2018

ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունների ֆոնին թուրքական բանակի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են ստանալ ամերիկյան արտադրության F-35 բազմանպատակային կործանիչ ինքնաթիռները։ Դրանցից երկուսը, Աքարի վստահեցմամբ, թուրքական բանակին են տրվելու 2019 թվականի մարտին, փոխանցում է թուրքական մամուլը։

«Այս ընթացքում մեր 4 օդաչու մեկնել է ԱՄՆ՝ վերապատրաստման … Թուրքիայում F-35-երը տեղակայվելու են Մալաթիայում։ Այնտեղ էլ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներն ակտիվ շարունակվում են։ Երրորդ և չորրորդ ինքնաթիռներն էլ կմատակարարվեն հաջորդ տարվա մարտին», – հայտարարել է շտաբի պետը։

Ինքնաթիռների մատակարարումը կասկածի տակ էր դրվել այն բանից հետո, երբ թուրքական կողմը հրաժարվում էր բաց թողնել ԱՄՆ քաղաքացի, Թուրքիայում քարոզչությամբ զբաղվող հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Սակայն վերջերս այդ հարցը լուծվեց, Բրանսոնը ազատ արձակվեց ու վերադարձավ ԱՄՆ։

Ի թիվս այլ խնդիրների (մարդու իրավունքների վիճակ, դաշնակիցներից երես թեքել և այլն)՝ Միացյալ Նահանգները նաև հոգևորականին կալանավորելու և պահելու համար էր մեղադրանքներ առաջադրում Թուրքիային, ինչը վերաճեց նույնիսկ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումների։

«Կոնգրեսը թույլ չի տա որևէ արտերկրյա կառավարության կողմից ԱՄՆ քաղաքացուն որպես քաղաքական լծակ օգտագործելը»,- նշվում էր ԱՄՆ ռազմական բյուջեի ծրագրերի հիմնավորման մեջ։

Այս և թուրքական կողմի պահվածքի այլ տարրերի վրա հիմնվելով՝ ամերիկացի օրենսդիրներն առաջարկում էին Թուրքիային հեռացնել F-35 նորագույն կործանիչների արտադրության ծրագրից (թուրքական ընկերություններն են արտադրում որոշ դետալներ ու համակարգեր)։

Ավելին, քննարկվող փաստաթղթով առաջարկվում էր սառեցնել F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, ինչն էլ, ի վերջո, իրականություն դարձավ։ Օգոստոսին էլ ԱՄՆ նախագահը հաստատեց այդ որոշումը։

Բրանսոնի արձակումը, սակայն, կարող է թուրքական կողմի մեղայականը լինել, որի հիման վրա հարաբերությունների ջերմացման ֆոն կստեղծվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP