Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Դավիթ Սանասարյանի հայտարարությունը միտված է հասարակությանը մոլորեցնելուն. ԵՊՀ արձագանքը

19:18 25.10.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները:

Սանասարյանը նշել էր, որ վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի  հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների հետ հասկանում են ճանապարհը: Բացի դրանից՝ առաջիկայում կավարտվեն ԵՊՀ-ում կատարվող ուսումնասիրությունները, որտեղ, ըստ Սանասարյանի, լուրջ խախտումներ կան, պետությանը հասցված վնասի գումարը վերջնական չէ, բայց, նախնական տվյալներով, կրկնակի գերազանցելու է Ագրարային համալսարանի խախտման չափը:

ԵՊՀ-ն կարճ ժամանակ անց արձագանքել է Պետական վերահսկողական ծառայության պետի այս հայտարարությանը՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները՝ հակառակ դեպքում, ըստ հայտարարության, ԵՊՀ-ից դիմելու են իրավունքի դատական պաշտպանության:

«Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ: Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի: Մինչ օրս Երևանի պետական համալսարանի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները համակողմանի աջակցություն են ցուցաբերել ստուգող հանձնաժողովին՝ տրամադրելով նրանց կողմից պահանջված ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն:

Ավելին, շատ հաճախ հանձնաժողովի կողմից պահանջվել և ուսումնասիրվել են ԵՊՀ գործունեության հետ առնչվող այնպիսի փաստաթղթեր, որոնց ստուգումը դուրս է պետական վերահսկողության ծառայության՝ օրենքով սահմանված իրավասության շրջանակից: Սակայն համալսարանի ղեկավարությունը պատրաստակամորեն տրամադրել է ցանկացած տեղեկատվություն՝ նպատակ ունենալով ապահովել ստուգման ամբողջականությունը:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ստուգող հանձնաժողովի կողմից մինչ օրս որևէ խախտում չի բացահայտվել, դրա ենթադրյալ առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել ԵՊՀ ղեկավարությանը, առավել ևս չի կազմվել որևէ վարչական արձանագրություն: Մինչդեռ այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 25-ին, ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսելով Ագրարային համալսարանում բացահայտված 350 միլիոն ՀՀ դրամ խախտման մասին, հայտարարել է, թե «Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի [անգամ] գերազանցելու է Ագրարային համալսարանում բացահայտվածին»:

Մեր դիտարկմամբ, չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն և համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն և պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն:

Չի բացառվում նաև, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության և անթույլատրելի շտապողականության հետևանք է: Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսևորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ և ապահովել իրականացվող ստուգումների անաչառությունը:

Հայտարարում ենք, որ հանձնաժողովի կողմից ցանկացած սադրանք կամ ոչ իրավաչափ գործունեություն այսուհետ գնահատելու ենք որպես պետական վերահսկողության ծառայության պետի այսօրվա հայտարարության տրամաբանական շարունակություն: Միաժամանակ դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP