13:15 26.10.2018
Ինչպես արդեն SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում քննարկում է կազմակերպվել «Ղեկը աջ» նախաձեռնության մասնակիցների և աջ ղեկով մեքենաների արգելքի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի կողմից առաջարկվել է աջ ղեկով մեքենաներ ներկրողներին լուծել խնդիրը հետևյալ տարբերակով՝ թույլատրել մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ դրանք չեն շահագործվի այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայի ղեկը փոխված չէ ձախի:
«Աշխարհում չկա մի կետ, որ զբաղվում է ղեկի լիցենզավորված տեղափոխմամբ: Ես իմ անձնական մեքենան չեմ տեղափոխի, քանի որ հնարավոր են անսարքություններ, խնդիրներ, ինչի՞ եք ստիպում մարդկանց տեղափոխել»,- ասել է նախաձեռնության անդամներից Արտյոմ Դավթյանը, ինչին ի պատասխան, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն արձագանքել են, որ սա սոսկ առաջարկ է, ստիպելու որևէ խնդիր չկա:
«Սա ձեր միա՞կ առաջարկն է, թե՞ այլ առաջարկներ ունենք»,- հարցրել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Պարզվել է, որ առաջարկը մեկն է, ուստի քննարկումը շարունակվել է այդ առաջարկի շուրջ:
«Առաջարկը ՊԵԿ-ի կողմից ողջունելի է, բայց կան ներկրողներ, որոնք չեն ցանկանում ղեկը փոխեն, դուք էլ չեք ցանկանում: Բացի դրանից՝ էդ ժամանակ նույն քաոսն է լինելու` առաջարկվում է մեկ տարվա ընթացքում ղեկը փոխել, եթե այնտեղ 500 վարպետ է փոխում, այստեղ այդքան վարպետ էլ չկա, հերթեր են լինելու»,- նկատել է նախաձեռնության անդամներից մեկը:
«Մեր ցանկությունն էլ այն է, որ ներկրելուց առաջ գայիք մեզ հարցնեիք՝ կարելի՞ է, թե՞ ոչ: Բայց դա չի եղել, բայց այսպես էլ չի լինի, ձեր առաջարկները ներկայացրեք, լուծում է պետք: Հանուն արդարության եկեք ֆիքսենք, որ դուք ուզում եք, որ օրենքը փոխվի, այսինքն՝ այս քննարկումն էլ է իզուր: Քննարկումը ոչ էֆեկտիվ եմ համարում, եթե միակ պահանջը օրենքի չեղարկումն է, խնդրում եմ անկեղծ ասեք, մենք հանդես կգանք հայտարարությամբ ու մեր շփումները կավարտվեն: Ես հիմա չեմ կարող խոսք տալ, որ այդ օրենքը կփոխվի»,- հակադարձել է փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ասել են, որ իրենք չեն եկել կոնկրետ խնդիր առաջ քաշելու: Դիտարկում են նաև միջանկյալ տարբերակները:
«Մենք կարող ենք ՃՈ-ի հետ քննարկումներ ունենալ և նաև նախարարության հետ` մեզ համար որոշակի անհասկանալի ձևակերպումների հետ կապված, որից հետո որոշակի միջանկյալ առաջարկություն կանենք: Մենք ունենք այդպիսի առաջարկներ, պարզապես մինչև պաշտոնապես ձևակերպելը խնդիր ունենք համոզվել դրանց հավաստիության մեջ», – ասել է նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Առարկություններ չեն եղել, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն առաջարկել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին հաջորդ հանդիպմանը ներկայացնել գոնե մեկ նախագիծ:
Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների խոսքերով` այս տարի Հայաստանում գնվել է 150-ից փոքր-ինչ ավելի մեքենա։ Այդ մեքենաները Բագրատաշենի անցակետում են, իսկ 2500 ավտոմեքենաները՝ Վրաստանի տարբեր քաղաքներում։
Նախաձեռնության անդամները քննարկման էին եկել առաջարկով, որ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչև 2020 թվականը:
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...