16:14 26.10.2018
The New York Times պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանի մասին, որում համառոտ նկարագրված է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, երբ հաղթանակել է Թավշյա հեղափոխությունը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ անցած տարի Հայաստանում հիմնականում երիտասարդ մարդիկ դուրս եկան փողոցներ՝ ծածանելով կարմիր, կապույտ և ծիրանագույն փուչիկներ:
Նրանք հիասթափված էին անարդյունավետ աշխատող կառավարությունից և նրանք իրենց հեռախոսներով հետևում էին նախկին լրագրող, ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի քայլերթին և առաջընթացին:
Երբ Նիկոլ Փաշինյանը քայլերթով ժամանեց Երևան, ամբոխը ցանկանում էր պայքարել: Դրանից ընդամենը 6 շաբաթ հետո պարոն Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ, իսկ այդ շարժումը որակվեց որպես Թավշյա հեղափոխություն:
Հայաստանը ունի այնպիսի պատմություն, որը կարող է Ձեզ դրական լիցքեր տալ, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ այս գարնանը իրենք հասկացան, որ Հայաստանի ապագան կարող է լինել իրադարձություններով լի, ինչպիսին, որ անցյալն է: Այժմ Հայաստանի ժամանակն է:
Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում բացված ցուցահանդեսի բացմանը մասնակցել էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:
Հոդվածում ասվում է, որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն:
«Ոչ մի թանգարան երբևէ չի հյուրընկալել հայկական արվեստի այսչափ մեծ քանակությամբ նմուշներ: Եվ այդ 140 նմուշները եկել են Հայաստանի տարբեր թանգարաններից և եկեղեցիներից և գրեթե նախկինում գրեթե չեն դուրս բերվել Հայաստանից»,-նշվում է հոդվածում:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...