13:29 26.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին:
Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը:
Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարևոր սոցիալական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարցեր:
«Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը և տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարևորությանը:
«Մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթությունների պատմության խաչմերուկում։ Սա խաչմերուկ է, որտեղ մարդկային հասարակության ընկալման հին, դասական տարբերակները կամ ռիսկերի կառավարման, աշխարհը ղեկավարելու դասական տարբերակները բավականաչափ արդյունավետ չեն: Ես այս ամենն անվանում եմ նոր ժամանակաշրջան՝ քվանտային ռիսկերի, քվանտային անվտանգության և քվանտային քաղաքականության ժամանակաշրջան:
Սա չի նշանակում, որ ես ցանկանում եմ քվանտային մեխանիկայի օրենքներն օգտագործել մարդկային հասարակություններում: Ո՛չ, դա պարզապես ցույց է տալիս, որ աշխարհը, անվտանգությունը, համաշխարհային ռիսկերը կառավարելու հին տարբերակները, ըստ ամենայնի, այլևս արդյունավետ չեն լինելու, ուստի մենք պետք է փնտրենք նոր, ստեղծարար լուծումներ»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նախագահ Սարգսյանն ասաց․
«Պատմականորեն հասկանալու համար ապագայի 50 կամ 100 տարիները, պետք է 50, 100 տարի հետ նայենք՝ հասկանալու համար, թե ուր ենք շարժվում: Մաթեմատիկորեն դա նշանակում է՝ որպեսզի շարունակենք պատմության զարգացման գիծը, պետք է ունենանք պատմական ուղեգիծ, այնուհետև շարունակենք և ունենանք կանխատեսում՝ թե դեպի ուր ենք շարժվում:
Այս ամենն ավելի պարզ դարձնելու համար թույլ տվեք առանձնացնել մարդկային վարքագծի 4 տեսակ` գիտությունը, տեխնոլոգիաները, մարդկային էությունը և մարդկային հասարակությունը:
Բոլորի համար ակնհայտ է, որ նախորդ երկու հարյուր տարիներին մենք հսկայական նվաճումներ ենք ունեցել գիտության ոլորտում: Ես խոսում եմ Իսաhակ Նյուտոնից, Մաքսվելից մինչև 20-րդ դարի մեծ գիտնականներ, ինչպես՝ Ալբերտ Էյնշտեյնը` քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, և այդպես շարունակ: Նրանց բացահայտումները կապված էին նոր տեխնոլոգիաների, նոր ինդուստրիալ հեղափոխության և հասարակության ներսում առաջացած փոփոխությունների հետ:
Երկրորդն այն է, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություն: Շատ կարևոր է հասկանալ, որ այն, ինչ մենք անվանում ենք ինդուստրիալ հեղափոխություններ, իրականում ոչ թե հեղափոխություններ են, այլ էվոլյուցիաներ: Ընդ որում, այդ էվոլյուցիոն գիծը, որն ամենասկզբում ավելի դանդաղ էր, 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբում մեծ թափ հավաքեց:
Սկզբնական շրջանում 100 տարի պահանջվեց, որպեսզի այդ ամենը մեծ փոփոխություն մտցնի հասարակ մարդկանց կյանքում: Մյուս փոփոխությունը սկսվեց 50 տարի անց, իսկ հաջորդը չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունն է, թեպետ այն իրականում հեղափոխություն չէր. 25-30 տարում մենք տեսանք, որ մեր կյանքն այնքան է փոխվել, որ այն անվանեցինք հեղափոխություն, մինչդեռ իրականում դա արագընթաց էվոլյուցիայի ճանաչումն է:
Մեր վարքագծի չորրորդ բաղադրիչը մարդն է ՝ մարդ արարածը: Հետևյալ օրինակը բերեմ. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նոբելյան մրցանակ հանձնվեց երկու գիտնականի՝ մեկն ԱՄՆ-ից, մյուսը Ճապոնիայից՝ քաղցկեղի դեմ պայքարելու հրաշալի բացահայտման համար: Այդ բացահայտումը շատ գիտնականների 50 տարվա ուսումնասիրությունների արդյունք էր, նրանք գտան տարբերակ, թե ինչպես պետք է մեր իմունային համակարգը ճանաչի քաղցկեղն ու պայքարի դրա դեմ: Սա մարդկային կյանքերի վրա մեծ ազդեցություն է գործելու:
Ժամանակի ընթացքում այն իր հսկայական ազդեցությունը կունենա նաև չորրորդ գծի վրա, որի մասին ցանկանում եմ հակիրճ խոսել՝ դա մարդկային հասարակությունն է:
Եթե հետ գնանք, կտեսնենք, որ գիտությունն ու ինդուստրիալ հեղափոխությունը հսկայական ազդեցություն են թողել: Դրանք հնարավորություն տվեցին փոխարինել ֆեոդալիզմը կապիտալիզմով, որն այդ ժամանակ աճի շարժիչ ուժն էր: Սակայն միևնույն ժամանակ, զուգահեռ սկսվեց մի գործընթաց, որը վերաբերում էր սոցիալական արդարությանը, հավասարությանը: Այդ գործընթացը մենք անվանում ենք սոցիալիզմ: Աշխարհը սկսեց բաժանվել երկու բևեռների՝ կապիտալիզմի ու սոցիալիզմի կամ կոմունիզմի, որոնք զուգահեռաբար գոյություն ունեին մինչև վերջերս:
Նոր ֆենոմենը, որն այսօր վերելք է ապրում և որն ավելի կապված է սոցիալական արդարության ու հավասարության հետ, քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիների անհատական ձայներն արդեն նշանակություն ունեն: Այդ պատճառով ողջ աշխարհը դառնում է ավելի ու ավելի քվանտային: Անհատական ձայները կարող են մեծ ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:
Դառնանք մեր նոր՝ 21-րդ դարի հասարակությանը: Թույլ տվեք օրինակ բերել հենց իմ երկրից: Ես գալիս եմ մի երկրից, որտեղ իմ երդմնակալության արարողությունից երկու շաբաթ անց տեղի ունեցավ հեղափոխություն: Մենք այստեղ ունեինք մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր դեմ էին կոռուպցիային, անարդարություններին և այլն: Մարդկանց համբերությունը հասել էր կրիտիկական մակարդակի: Գործընթացն ինձ համար նման էր ջերմամիջուկային ռեակցիայի: Գաղափարը այն է, որ մեծ էներգիայով և կոնկրետ թիրախով անհատը կամ խումբը կամ քաղաքական կուսակցությունը առաջացրեց փոփոխության ռեակցիա՝ հեղափոխություն»:
Իր ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ահաբեկչությանն ու դրա դեմ պայքարին:
«Ահաբեկչությունը համաշխարհային ռիսկ է։ Կարո՞ղ ենք ուղարկել զորքեր ողջ աշխարհում ահաբեկչությունը կանգնեցնելու համար: Պատասխանը մեկն է՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է փոխենք միջավայրը: Մենք պետք է գտնենք ահաբեկչության դեմ պայքարի նոր ճանապարհներ: Նոր ճանապարհներ՝ պայքարելու համաճարակի դեմ, քանի որ համաճարակը դասական չէ: Այսօր այն սկսվում է Հոնկոնգում, իսկ հաջորդ զոհը գրանցվում է Արգենտինայում, այլ ոչ թե հարևան Չինաստանում: Քանի որ մենք գլոբալիզացված աշխարհ ենք:
Սա նաև գլոբալիզացիայի նոր ժամանակաշրջան է, քանի որ գլոբալիզացիան կանգ չի առնի: Այն այսօր ավելի արագ է ընթանում, սակայն դրան զուգահեռ՝ մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական հասարակության վերելքին: Մենք պետք է գտնենք գլոբալ անվտանգության, գլոբալ ռիսկերի կառավարման նոր ուղիներ և ունենանք երկիրը առաջ մղելու նոր գաղափարներ, որպեսզի այն դարձնենք կայուն ու կանխատեսելի, քանի որ այս երկու գործոնները ու ռիսկերը փոխկապակցված են:
Որքան ավելի լավ հասկանանք, թե ուր ենք շարժվում, որքան ավելի կառավարելի լինի այդ ամենը, այնքան ավելի փոքր կլինեն ռիսկերը»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նշել է, որ 21-րդ դարը համաշխարհային անվտանգության, կայունության, նոր քաղաքականության, մեր հասարակությունների քվանտային պահվածքի, ինչպես նաև ռիսկերի ու անվտանգության նոր դար է, որը սկսվում է 2020 թվականին:
«Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով։ Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաև Ռուսաստանում: Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է:
Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միևնույն ժամանակ լինել նաև համաշխարհային ազգի առաջնորդ»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը:
![]()
![]()
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...