14:59 26.10.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Հանրապետական կուսակցության համար կարևոր խորհրդարանական ընտրություններին մասնակցելը․
«Թե ինչո՞ւ նորացվող Հանրապետականը պետք է պայքարի հաջորդ խորհրդարանի ընդդիմությունը դառնալու համար
Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը երկու օր առաջ ԱԺ ամբիոնից փորձում էր բացատրել, թե ներկա պահին ընտրական ո՞ր օրենսգիրքն է ավելի ձեռնտու Հանրապետականին: Իրականում ՀՀԿ-ի համար միևնույն է, թե ո՞ր ԸՕ-ն կլինի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հիմքում: Քանի որ դրանից չի կախված Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրսները: Վտանգն այն է, որ այսօր քաղաքական դաշտում, և նաև պետական կառավարման մեջ ստեղծված քաոսն ու սնուցվող էյֆորիան խլացրել են քաղաքական բանականությունը, կամ կարելի է ասել քաղաքական միտքն ընդհանրապես:
«Կրիմինալ Հայաստան» հեռուստասերիալի վերածված հակակոռուպցիոն պայքարի իմիտացիան թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել Հայաստանի համար կենսական խնդիրների վրա:
Արտաքին քաղաքականությունից ընդամենը երկու բան է հայտնի. «…հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են» և երեկ էլ իմացանք, որ «…Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից…»: Սա գուցե էյֆորիայով տառապող մարդկանց համար մի բան էլ շատ տեղեկատվություն է, բայց սպեցիֆիկ պրոբլեմներով, հակասությունների և հնարավոր նոր բախումների կիզակետում գտնվող երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության համար ուղակի ոչինչ չի նշանակում:
Բոլթոնից, այսինքն՝ պաշտոնական ԱՄՆ-ից, այսինքն՝ Ադրբեջանին ինչ-որ տարածքներ վերադարձնելու կոչ անող երկրից երեկ մի քանի ուշագրավ մեսիջներ ևս ստացանք: Դրանցից մեկի վրա ցանկանում եմ կանգ առնել: Պարոն Բոլթոնն ասում է, որ վարչապետը եթե ստանա հասարակության մեծամասնության աջակցությունը և ունենա ուժեղ մանդատ, ապա կարող է մի շարք վճռական փոփոխություններ իրականացնել: Միևնույն ժամանակ Բոլթոնը նշում է, որ «…արցախյան հարցի լուծումը բարդ է՝ հակառակ դեպքում այն վաղուց կարգավորված կլիներ: …Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին ԼՂ հակամարտության լուծման ապահովումն է»։
ԱՄՆ-ը ևս պահանջում է հարցի արագ լուծում (տարածքների վերադարձման սխեմայով՝ ըստ դեսպան Միլսի), իսկ սա նշանակում է, որ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը տևական ժամանակ գտնվելու են արտաքին ճնշումների տակ՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից: Ժողովրդի կողմից ստացած ուժեղ մանդատը՝ ինչի մասին խոսում է Բոլթոնը, իհարկե մի կողմից կարող է օգտակար լինել՝ ներքին բարեփոխումների համար (ենթադրում եմ, որ հաջորդ կառավարությունը գոնե 2019թ. փետրվարի 31-ից հետո կսկսի իրապես զբաղվել երկրի պրոբլեմներով), մյուս կողմից այն պատուհաս է դառնալու արտաքին քաղաքական բարդ իրավիճակներում մանևրելու հարցում:
Ամերիկացիներն էլ, ռուսներն էլ, ֆրանսիացիներն էլ շարունակաբար պնդելու են, «…Միսթըր փրայմմինիսթըր, ուվաժայեմըյ Նիկոլ Վլադիմիրովիչ, շեղ Նիկոլյա, ձեր ժողովրդի մեծամասնությունը անվերապահորեն հավատում է ձեզ, և ժամանակն է, որ օգտագործեք ձեր հեղինակությունն ու խաղաղություն հաստատեք տարածաշրջանում` բացելով փակ սահմանները. բայց ի նկատի ունեցեք, որ դրա դիմաց Ադրբեջանն ինչ-որ հողեր է պահանջում: Դուք մի անհանգստացեք, վերադարձրեք այդ ինչ-որ տարածքները և մենք խաղաղարարներով կապահովենք ձեր սահմանների անվտանգությունը, եթե դրա կարիքը լինի…»: Ահա մոտավորապես այսպիսին կարող է լինել զրույցը ղարաբաղյան կարգավորման շուրջ:
Հայկական խորհրդարանը, իր նորօրյա հայ հեղափոխականների 70 տոկոսանոց հավաքականով, իրավիճակի փրկության միակ հույս է տեսնելու իր խորհրդարանական հակակշիռների մեջ: Այսինքն՝ ընդդիմությանը, բայց ոչ թե ձևական, սեփական բիզնեսից վախեցած, կամ արևմտյան ու այլ գրպանային ընդդիմությանը, այլև իրական քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված, քաղաքական մեծ փորձ, կենսագրություն և հմտություններ ունեցող, գաղափարական ամուր հենքի վրա կանգնած ընդդիմության:
Որքան էլ տարօրինակ է, ապագայում Նիկոլ Փաշինյանի համար, արտաքին բարդ իրավիճակներից ու կառավարման արդյունավետության ապահովման գործում միակ իրական փրկօղակը լինելու է Հանրապետականը: Իհարկե, ՀՀԿ-ն դա չի անելու վարչապետի նկատմամբ ունեցած իր մեծ սիրո և հանդուրժողականության հաշվին, այլ սեփական երկրի ու ժողովրդի անվտանգության ու արցախյան հիմնահարցում ամուր դիրքերը պահելու կենսական շահերից ելնելով: Ապագա նորացվող Հանրապետականը միակ քաղաքական ընդդիմադիր հենարանն է լինելու, որի վրա առանց վարանելու դժվար պահերին կարողանալու է հենվել ապագա իշխանությունը՝ հանուն պետության ու ժողովրդի:
Այնպես, որ մեր հարգելի վարչապետը՝ մտահոգվելով ՀՀԿ-ի ճակատագրի մասին խորհուրդ է տալիս թե, որ ընտրական օրենսգիրքը պետք է նախընտրել, իսկ ես մտահոգվելով պետության ճակատագրի մասին՝ առաջարկում եմ դադարեցնել քաղաքական տեռորը քաղաքական ուժերի նկատմամբ (սա չի վերաբերում հակակոռուպցիոն իրական պայքարին, մենք բոլորս պետք է ձգտենք նվազեցնել կոռուպցիան ու դրա դրսևորումները մեր երկրում) և հաշվի նստել այն ուժի հետ, որն ապագայում ընդդիմադիր դաշտի միակ իրական գործընկերն է լինելու, ում հետ միասին պետք է պայքարել հանուն անվտանգ, խաղաղ, արդար ու ապահով Հայաստանի (եթե իհարկե իշխանափոխության նպատակներն ազնիվ են»,- գրել է Արտակ Զաքարյանը:
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...