Հայաստանը դառնում է խաչմերուկ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի համար. Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական գիտաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+35.09 oC

Հայաստանը դառնում է խաչմերուկ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի համար. Երևանում մեկնարկել է միջազգային տնտեսական գիտաժողով

18:29 26.10.2018

ԳԱԱ-ում այսօր առավոտյան մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել փորձագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ և պաշտոնյաներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղըզստանից, Ռումինիայից և ՀԱՀ-ից:

12 երկրից Հայաստան ժամանած պատվիրակները խոսել են Եվրասիա մայրցամաքում Չինաստանի դերակատարման մեծացման, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության, դրա տնտեսական ու քաղաքական զարգացումների, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում Հայաստանի ընդգրկվելու հնարավորությունների մասին:

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչ, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախագահ Մհեր Սահակյանը հայտարարել է.

«Աշխարհում մեծանում է Չինաստանի դերն ու նշանակությունը։ Այժմ Չինաստանը շրջադարձ է կատարում դեպի եվրասիական մայրցամաք, իր հերթին Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարում են, որ շրջվել են դեպի ասիական տարածաշրջան։ Այդ համատեքստում շատ կարևոր է կատարել հետազոտություններ և գալ այնպիսի եզրահանգումների, որոնք կարող ենք օգտագործել թե՛ գիտության մեջ, և թե՛ պրակտիկ առումով»։

Գիտաժողովին ներկա են եղել մեր երկրում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը հայտարարել է.

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրել այդ ծրագրի շրջանակում և մեծ ներդրում ունենք։ Չինաստանի Արևելյան ծովից մինչև Բալթյան ծով երկու ամիս ենք ծախսել, ներկայում նույն ճանապարհն անցնում է ընդամենը 10 օրվա ընթացքում։ Կարծում ենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը տարածաշրջանի ամենամեծ ներդրումային և կարևոր ծրագրերից մեկը պետք է լինի»։

«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովն անցկացվում է Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի, Հունաստանի «Ժամանակակից դիվանագիտության» գործակալության և ՀՀ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:38 20.08.2025

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան […] ...

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

16:30 20.08.2025

Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել […] ...

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին

16:29 20.08.2025

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ընթացիկ թեմաների։ Անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ծավալների դինամիկային, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրագործման ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ ...

Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield Cup

16:22 20.08.2025

Արոնյանի հաղթական մեկնարկը․ Sinquefield Cup

ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup խոշոր մրցաշարում, որը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Առաջին տուրում նա սև խաղաքարերով հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Մրցաշարին մասնակցում են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան), Ալիռեզա Ֆիրուջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Յան-Կշիշտոֆ Դուդան […] ...

ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:15 20.08.2025

ՀՀ որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»  ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 10-16-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 14-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 12-ին և 15-ին։ Գյումրի քաղաքում՝ օգոստոսի 10-ին, Հրազդան և Արարատ քաղաքում՝ չի գերազանցել։ ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

16:03 20.08.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օգոստոսի 15-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գողթանիկ գյուղի 48-ամյա բնակիչը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ՝ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ բնակության վայրում՝ ապօրինի պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տան և հողամասի զննությամբ հայտնաբերվել են չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ, կանեփի սերմեր, կանեփի 130 բույս և այլն։ Ըստ […] ...

BACK_TO_TOP