17:15 29.10.2018
Նորածին Վիտյա Յուզիխովիչը և նրա մայրը՝ Աննան, դեռ բժիշկների հսկողության տակ են մնալու, թեև երկուսի առողջական վիճակն էլ նորմալ է։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր տեղեկություններով՝ բժիշկները նրանց դուրս կգրեն մեկ օր անց։
Հիշեցնենք՝ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հոկտեմբերի 27-ի երեկոյան ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը:
Երկու օրական Վիտյայի մայրիկը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ չի իմացել իր հղիության մասին: Պատահական այցը պոլիկլինիկա պարզել է, որ արդեն 3 ամսական հղի է:
Նորածինը կշռում է 3 կգ 250 գրամ, իսկ հասակը 53 սմ է: Փոքրիկ Վիտյան ոչ միայն դեմքով, անգամ քաշով ու հասակով է նման հերոս եղբորը: Հիմա Յուզիխովիչների տանը նոր կյանք է սկսվում: Փոքրիկ Վիտյան ավագ եղբայր էլ ունի՝ Էդգարը, որը նրանից մեծ է 14 տարով:
Էդգարն արդեն ասում է՝ խիստ եղբայր է լինելու, ինչպես իր նկատմամբ էր Ապրիլյան պատերազմի հերոս եղբայրը: Նա բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն:
Հերոսի՝ հետախույզ դառնալու երազանքն այդպես էլ անկատար մնաց։ Նա զոհվեց ապրիլի 2-ին Թալիշում։ Վիկտոր Յուզիխովիչը հետմահու արժանացել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանի:
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...