Սերգեյ Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Սերգեյ Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

15:55 29.10.2018

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Սերգեյ Հարությունյան Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցը:

«Շատ լավ ծանոթ եմ կառավարման մեխանիզմներին՝ համախմբելու իդեայի շուրջ մարդկանց»,- ասել է Հարությունյանը` խոսելով նաև այն մասին, թե որն է լինելու իր առաջին քայլը՝ բարձրացնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործելու են իր ենթակայության տակ:

«Ես դեմ եմ եղել միշտ կադրային ջարդին, բավական շատ անգործ կա, բայց պարապ նստած մարդկանց էլ եմ դեմ, անընդունելի է, բայց անընդունելի է նաև այն, որ մարդը զբաղեցնում է պաշտոն, բայց չի պատկերացնում այդ պաշտոնի սկզբունքները: Կաշխատեմ այն ուղղությամբ, որ որոշումները լինեն արագ, խելացի ժամկետներում, կբարձրացնեմ արդյունավետությունը մեր երևանցիների կենցաղն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար»,- ասել է Հարությունյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, արձագանքելով կադրային ջարդին դեմ լինելու Հարությունյանի հայտարարությանը, հիշեցրել է, որ օրակարգում քաղաքապետարանի աշխատակազմում օպտիմալացում կատարելու հարցն է:

Եթե կարիք լինի պաշտոնից հրաժարվելու, Հարությունյանը հանգիստ կհրաժարվի՞, թե՞ ոչ, հարցրել է Խաժակյանը:

«Եթե պարոն քաղաքապետը որոշի, որ լիազորություններս պետք է վայր դնեմ, պատրաստ եմ»,- պատասխանել է Հարությունյանը:

Սերգեյ Հարությունյանն ընտրվել է 49 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ արդեն նշանակված են ևս երկու տեղակալներ՝ քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Հրաչյա Սարգսյանը, տեղակալ՝ Հայկ Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP