«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն բողոքի ակցիա են սկսել Բաղրամյան 26-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+19.09 oC

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն բողոքի ակցիա են սկսել Բաղրամյան 26-ում

10:38 16.05.2018

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26 հասցեում՝ վարչապետի նստավայրի առջև՝ կրկին բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին: Մասնավորապես, գործարանի նախկին աշխատակիցներն անդրադրաձել են «Նաիրիտի» վերագործարկման հարցին՝ ասելով, որ իրենք առաջարկներ ունեն այդ մասով:

«Երեկ ինչ ասել էինք նախագահին, մենք ուզում ենք նույնն էլ ասել վարչապետին», – ասել է գործարանի աշխատակիցներից մեկը:

Ավելի ուշ, նաիրիտցիները հայտնել են, որ վարչապետի աշխատակազմից իրենց հրավեր է եկել՝ իրենց կողմից բարձրաձայնված հարցերը լսելու ու քննարկելու համար:

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր,  որ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտ»-ի գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը:

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

14:06 04.05.2024

էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Մայիսի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, […] ...

ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպետության տարածքից

13:57 04.05.2024

ՇՄ նախարարության տեսանյութը՝ Երնջատափի անտառպետության տարածքից

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել Ապարանի ջրամբարին հարակից ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսության Երնջատափի անտառպետության տարածքից:   ...

Գյումրին միացել է մարզային շաբաթօրյակին

13:49 04.05.2024

Գյումրին միացել է մարզային շաբաթօրյակին

Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ է իրականացրել Օդանավակայան թաղամասում։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:30 04.05.2024

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ […] ...

Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ

11:30 04.05.2024

Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը: Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը: Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը: Այս համատեքստում […] ...

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին

10:26 04.05.2024

Մարկ Քեմերոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Կողմերը կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումը: Քեմերոնն ընդգծել է, որ […] ...

BACK_TO_TOP