12:50 31.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կառավարական պատվիրակության ներկայացուցիչներին, որի կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ջերմորեն ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա և «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» երեքամյա ծրագրերի արդյունքում արձանագրված հաջողությունները և ուրախությամբ փաստել, որ դրանք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ իրականացվող այն հաջողված ծրագրերից են, որոնք պահանջարկված են հենց բնակչության կողմից։ Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագրերն իրենց տնտեսական բաղադրիչով լայն հնարավորություններ են ընձեռում մուլտիպլիկատիվ ազդեցություն հաղորդել գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական մի շարք կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, որոնք միտված կլինեն տարածաշրջաններում հավելյալ եկամտի ստեղծման միջոցով կայունության ամրապնդմանը։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ շուրջ մեկուկես տարվա ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, որոնք իրենց ծավալվող և հընթացս զարգացող կարողություններով ապահովելու են բնակավայրերի սոցիալ-տնտեսական միջավայրի կայունացումն ու տուրիզմի զարգացումը։
ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն իր և պատվիրակության անունից ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի Հանրապետության հետ, որպես առանցքային գործընկեր, զարգացնել միջտարածաշրջանային համագործակցության տարբեր ձևաչափեր։ Սերգեյ Կոնոնուչենկոն նույնպես կարևորել է ծրագրերի մուլտիպլիկատիվ ազդեցությունը և ընդգծել դրանց կատարելագործման,սահմանամերձ գյուղական համայնքների բնակչության կենսամակարդակի և եկամուտների բաձրացման հրամայականը։
Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, գնահատել դրանց արդյունավետությունը, դիտարկել ծրագրերի աշխարհագրությունը ընդլայնելու, և գյուղական տուրիզմի զարգացման ներուժն այլ բնակավայրերի հեռանկարային ուղղություններում ներդնելու, ինչպես նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային տուրիզմի խթանման հնարավորությունները։
12:49 17.06.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...