Նոր երանգներ Ախալքալաքի ընտրական սկանդալում․ մեղադրող կողմը կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Նոր երանգներ Ախալքալաքի ընտրական սկանդալում․ մեղադրող կողմը կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում

08:23 01.11.2018

Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի և Նինոծմինդայի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը  տեսագրություն է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր թեկնածուի ակտիվիստները վնասում Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրական պաստառները:

Մինչդեռ 2 օր է՝ միավորված ընդդիմությունը բարձրաձայնում է, թե Ախալքալաք-Նինոծմինդայում «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի անդամներն ու համախոհները պատռել, ոչնչացրել են իրենց թեկնածուի նախընտրական պաստառները: Ավելին՝ ծեծի ենթարկել Ախալքալաքի իրենց 4 ակտիվիստների, որոնք հայտնվել են հիվանդանոցում: Միջադեպի առթիվ նույնիսկ քրեական գործ է հարուցվել:

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները տեղի ունեցածն անվանում են միավորված ընդդիմության սադրանք:

Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբայրը՝ Մարտին Մկոյանը, տարածում է հսկիչ տեսախցիկներով նկարահանված տեսագրություն, որտեղ նրա խոսքերով՝ երևում է, թե ինչպես են միավորված ընդդիմության ներկայացուցիչները Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում պատռում և վնասում Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզչական պաստառները:

Ախալքալաքի քաղաքապետարանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հենզել Մկոյանը:

Խորհրդարանի անդամի խոսքով՝ միջադեպը, որը տեղի է ունեցել Ախալքալաքում հոկտեմբերի 29-ի ուշ գիշեր, «Ազգային շարժման» և Գրիգոլ Վաշաձեի շտաբի անդամների կողմից կազմակերպված սադրանք էր:

Նրա խոսքերով՝ տեսանյութում մանրամասն երևում է, թե ինչպես են Վաշաձեի շտաբի անդամները հարձակվում Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում աշխատող անձանց վրա, նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցելու համար սպառնում ֆիզիկական հաշվեհարդարով և վնասում վերջինիս քարոզչական պաստառները:

«Սա ինքնաբուխ հարձակում չէր միայն մեկ օբյեկտի վրա: Նույն ավտոմեքենայով տեղաշարժվող անձինք նման հարձակում են իրագործել նաև այլ բենզալցակայանների վրա: Իսկ այսօր, այն բանից հետո, երբ իմ կողմնակիցները հարձակվողներից պահանջել են բացատրություն, մեկնաբանություն, ի պատասխան կրկին ստացել են սպառնալիք և վիրավորանք, որը վերաճել է ֆիզիկական առճակատման»,- հայտարարել է խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

12:42 17.06.2025

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

12:35 17.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

BACK_TO_TOP