Անջեյ Կասպրշչիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+17.09 oC

Անջեյ Կասպրշչիկը Զոհրաբ Մնացականյանին է ներկայացրել Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները

17:12 17.05.2018

Մայիսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին։

Դեսպան Կասպրշչիկը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց իր առաքելության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս առումով կարևորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ․ գլխավոր դատախազ

13:49 06.05.2024

Թույլ չեմ տալու, որ իրավապահ համակարգում «ցեխ շպրտեն» իրար վրա՝ ներքաշվելով որևէ քաղաքական դիսկուրսի մեջ․ գլխավոր դատախազ

Իրավապահ համակարգը չի ներքաշվելու հանրային տիրույթում որևէ սադրանքի կամ ոչ իրավական քննարկման մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Նախաքննական մարմինը ոչ միայն քննադատվում է, նախաքննական մարմնի յուրաքանչյուր արարք դառնում է քննարկման առարկա։ Ես վիճակագրություն ներկայացրեցի, թե քանի միջնորդագիր է ներկայացվել ու քանի իրավապահ համակարգի ներկայացուցիչ է […] ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պատանի հրշեջ-փրկարարները նախապատրաստվում են հանրապետական առաջնությանը

13:36 06.05.2024

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պատանի հրշեջ-փրկարարները նախապատրաստվում են հանրապետական առաջնությանը

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների կողմից կազմակերպվել և անց են կացվել պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի մարզային առաջնություններ։ Պատանի հրշեջ-փրկարարական մարզաձևի ամենամյա մրցաշարը նպատակ ունի երիտասարդ սերնդի մոտ ձևավորել hասարակական և անձնական անվտանգության հարցերի նկատմամբ պատասխանատվություն, ինչպես նաև գիտակից վերաբերմունք՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ձեռք բերելու, առողջ ապրելակերպ վարելու, […] ...

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

13:30 06.05.2024

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ […] ...

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով

13:18 06.05.2024

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը […] ...

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան

13:02 06.05.2024

«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան

Առատ տեղումների հետևանքով Երևանում խնդիրներ են արձանագրվել տրանսպորտային հանգույցներում, թունելներում և փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին կրկին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս ընդգծեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի: Համաձայն վարձակալության պայմանագրի՝ Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման և շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է. խողովակաշարերը, դիտահորերն […] ...

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

12:22 06.05.2024

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։ ...

BACK_TO_TOP