18:54 01.11.2018
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները և Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս Վրաստան կատարած այցի վերաբերյալ սոցցանցերում տարածված լուրը: Բոլթոնն իբրև Վրաստանի իշխանություններին զգուշացրել է ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման ռիսկերի մասին՝ կապված վրացական կողմից ՌԴ-ին ամերիկյան Javelin տեսակի մի քանի հրթիռի ենթադրյալ մատակարարման հետ:
Ինչպես հայտարարել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը, «կասկածելի անձնական բլոգում ապատեղեկատվության տարածումը դասական փորձ է՝ ստվերելու Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը»:
Դիվանագիտական առաքելությունում նաև ընդգծել են, որ Ջոն Բոլթոնի այցից հետո երկու երկրների երկկողմ ռազմավարական-գործընկերային համագործակցությունը նոր մասշտաբներ է ընդգրկելու, այդ թվում՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում:
Տարածված կեղծ տեղեկությունը քննադատության է արժանացել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի կողմից: Նա տարածված ապատեղեկատվության մեջ «ռուսական հետք» է նշմարել և դժգոհություն հայտնել, որ վրացի քաղաքական գործիչները տարածել են անհայտ ծագման լուրը:
Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկանիանին անթույլատրելի է համարել «ընդդիմախոսների կողմից Վրաստանի զարգացմանն ու անվտանգությանն առնչվող ապատեղեկատվության տարածումը»:
Ապատեղեկատվությունը տարածվել է ReportBlogs կայքով: Հենց այս անգլալեզու ռեսուրսում է հայտնվել տեղեկությունը, որն իբր Բոլթոնն արտաբերել է Թբիլիսի այցի ընթացքում: Ընդ որում՝ հոկտեմբերի 22-ին բացված ReportBlogs կայքը հղում է անում Սպիտակ տան աղբյուրին:
Հոդվածում նշվում է, որ Բոլթոնն իբր խնդրել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին բացատրություններ տալ՝ կապված ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքը ՌԴ-ին փոխանցելու առնչությամբ:
Կայքի հաղորդմամբ՝ Բոլթոնն իբրև այս շրջանում Վրաստան այցելելու մտադրություն չի ունեցել, սակայն ստիպված է եղել՝ ելնելով անհրաժեշտությունից:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...