ՀՀԿ-ում 3 բան հստակ է. Տարոն Մարգարյանն էլ կդնի թեկնածությունը. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՀՀԿ-ում 3 բան հստակ է. Տարոն Մարգարյանն էլ կդնի թեկնածությունը. «Հրապարակ»

09:12 02.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադևոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադևոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով և ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջևում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները․ զինվեք համբերությամբ»։ Ճի՞շտ են լուրերը, որ համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին։

«Մամուլից ոչինչ չես թաքցնի․ այո՜»։ Ըստ մեր աղբյուրների՝ քննարկվում է համաժողովն անցկացնելու տեղի հարցը․ ավանդաբար մարզահամերգայինի հարմարավետ մեծ դահլիճում հավաքվող կուսակցությունում քննարկում են տեղի հարցը, առաջարկ կա «բավարարվել» ՀՀԿ գրասենյակի դահլիճով, որը տեղավորում է 250 մարդ։

Օրակարգը, բացի ընտրություններին մասնակցության խնդրից, նաև այլ հարցեր է ներառելու․ վերջնական որոշումը կկայացվի ԳՄ-ում՝ ասացին։ ՀՀԿ քաղաքական թևի կարծիքով՝ երեք բան այս պահի դրությամբ հաստատ է․ ցուցակը կղեկավարի Վիգեն Սարգսյանը, առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը։ Միտում կա, որ ցուցակի բոլոր անդամները միաժամանակ լինեն նաև ռեյտինգային թեկնածուներ։

Նախնականով՝ Տարոն Մարգարյանը ևս կարող է դնել իր թեկնածությունը՝ Ավանում։ Իսկ եթե իշխանությունները սկսեն կրկին «բռնել-բաց թողնելու» օպերացիանե՞րը։ «Թեկնածուների նկատմամբ չեն կարող»։ Եվ, այնուհանդերձ, ՀՀԿ վերնախավում ոմանք դեռ չեն բացառում հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի համամասնական ցուցակը, թեև նախօրեին Արմեն Աշոտյանը եթերում ասաց, որ բացառվում է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP