11:54 05.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի փոխգործակցության խորացումը:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը, Հայաստանի և Արցախի ռազմական փոխգործակցությանը, սահմանագծում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նոյեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակին:
«Պետք է արձանագրենք, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մինիմալ են, հիմնականում նպատակային չեն, և, ըստ էության, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ պայմանավորվածությունները ոչ ամբողջությամբ պահպանվում են: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Խնդիրներ կան, որոնք թվում է, թե լուծված են, բայց մենք զինվորից պետք է իմանանք՝ դրանք լուծվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե խնդիրները բաց չքննարկենք, լուծումների հարցում կդժվարանանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Արցախի նախագահը զրուցել են զինծառայողների հետ՝ լսել հրամանատարների և շարքային կազմի կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է նախ և առաջ զինվորների հարմարավետության համար:
«Ակտիվորեն քննարկում ենք սննդի ապահովման հետ կապված խնդիրները և հույս ունենք, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, կիրականացնենք պիլոտային ծրագրի միջոցով՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք արդյունավետ: Պարզ է, որ գործող համակարգը ոչ ոքի չի գոհացնում՝ ո՛չ հրամանատարական կազմին, ո՛չ զինվորներին, ո՛չ ծնողներին: Նաև կենցաղային հարցերի լուծման գործում հրամանատարության ներգրավվածությունը նրանց անպատեհորեն շեղում է զուտ մարտական պատրաստվածության խնդիրների լուծումից, և մենք խնդիր ունենք, որպեսզի զինվորականությունը զբաղվի բացառապես զինվորական գործով, իսկ կենցաղային ապահովման հարցերում այդքան շատ ժամանակ և էներգիա չծախսի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...