20:05 05.11.2018
Վերջին շրջանում սոցցանցերում, ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե ամեն օր «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը հարյուրավոր մարդիկ են անդամակցում և նույնիսկ կատակում են, թե կուսակցությունում ՔՊ-ին նույնիսկ անդամագրվելու տեղ չկա: Այս լուրերի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՔՊ խոսնակի հետ:
ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարդիկ կարող են իրենց անդամագրության դիմումը ներկայացնել, բայց դիմումների մեծ մասը դեռևս չի քննարկվել:
«Մենք ունենք շուրջ 6 հազար չքննարկված դիմում, անդամագրվել է շուրջ 150 հոգի՝ մեծ մասն այն անձինք են, ովքեր կուսակցության դիմում էին գրել և մեր ավագանու ցուցակում առաջադրված էին, ինչպես նաև մի քիչ ավելի խոշոր չափի անդամակցում կարելի է ասել «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության թիմի անդամներինը, բայց նրանք մոտ 2-3 շաբաթ առաջ են դիմումներ ներկայացրել, այսինքն՝ Դավիթ Սանասարյանի դիմումը դեռևս չի քննարկվել»,- ասաց Վահան Կոստանյանը:
Հարցին, թե վերոնշյալ 150 անձինք իրենց անդամագրության դիմումները ե՞րբ են ներկայացրել ու ե՞րբ են ՔՊ անդամ դարձել, Կոստանյանը պատասխանեց, որ դա վերջին 6 ամսվա տվյալ է:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...