20:13 22.05.2018
Լրագրողներն այսօր հետաքրքրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե նա ինչպես կարձագանքի ԱԱԾ պետի այն հայտարարությանը, թե աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ են լինելու և արդյոք մտավախություն չունի, որ այդ բացահայտումները կհասնեն նաև նրա քաղաքական թիմին:
«Ես երբեք չեմ արձագանքել ԱԱԾ պետերի հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն շատ լուրջ ծառայություն է, և եթե մի բան ասում են, ուրեմն գիտեն՝ ինչ են ասում: Սա իմ համոզմունքն է, երկրորդ՝ անձնապես իմ մասով ոչ մտահոգություն չունեմ: Որևէ ապօրինությունների մեջ չեմ եղել, որևէ կոռուպցիոն սխեմաների մեջ չեմ եղել, որևէ միջնորդավորված «կռիշաներ» չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել: Բիզնեսն ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով զբաղված եմ եղել քաղաքականությամբ:
Ցավոք սրտի, թե բարեբախտաբար, բիզնես էլ չունեմ: Իսկ թիմի մասով ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար չկան արտոնյալներ և ոչ արտոնյալներ: Կա օրինական քաղաքացի և քաղաքացի, որը խախտում է օրենքը: Անկախ նրանից՝ կլինեմ ես, իմ եղբայրը, հորեղբորս տղան, իմ կուսակիցը, թե այսօրվա իշխանության ներկայացուցիչները, ինձ համար կապ չունի:
Օրենքի առջև պետք է բոլորը լինեն հավասար, և սրանք այն կոնցեպտուալ հարցերն են, որոնք իմ՝ ընդդիմություն, թե իշխանություն լինելուց չեն փոխվում: Ես մտահոգվելու խնդիր չունեմ: Օրենքը խախտել են, մեռնեմ օրենքին, պիտի բոլորը պատժվեն, բայց կա նաև անմեղության կանխավարկած»,- պատասխանել է Շարմազանովը:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...