Իրանական խաղաքարտը օգտագործելով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներից բացառություն շնորհած երկրներին կբերի համագործակցության դաշտ․ իրանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Իրանական խաղաքարտը օգտագործելով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներից բացառություն շնորհած երկրներին կբերի համագործակցության դաշտ․ իրանագետ

19:15 06.11.2018

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու հնարավորությունը պահպանելը։

Սրանք կարելի է համարել կամուրջները չայրելու գործոններ, բայց ավելի լուրջ ու հեռանկարային մեկ այլ գործոն է թեման որպես բանակցություններում խաղարկման գործիք օգտագործելը։ ShantNews.am-ին տված հարցազրույցում Իսրայելյանը բացատրում է.

«Այն երկրների հետ, որոնք Իրանից նավթ են արտահանում, Միացյալ Նահանգները, այդ իրանական գործոնը օգտագործելով, այդ երկրների հետ և՛ բանակցություններ կվարի, և ինչո՞ւ ոչ, նրանց մի մասի վրա ճնշում կգործադրի… Իրանական խաղաքարտը օգտագործելով՝ ԱՄՆ-ն կփորձի նրանց բերել համագործակցության դաշտ»։

Իրանական կողմում արդեն իսկ պատրաստվում էին այս պատժամիջոցներին և հարաբերություններ էին ստեղծել նաև այդ երկրների հետ հետագա համագործակցությունը շարունակելու համար։ Երկրները, որոնք արժանացել են Միացյալ Նահանգների կողմից ներդրված բացառություններին, սրանք են․

  • Թուրքիա,
  • Չինաստան,
  • Հնդկաստան,
  • Իտալիա,
  • Հունաստան,
  • Ճապոնիա,
  • Հարավային Կորեա,
  • Թայվան:

«Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Ինչ վերաբերում է նավթին, մենք ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը, քանի որ չեմ ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»,- այս թեմայի վերաբերյալ նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Իրանագետի խոսքերով, սակայն, այս բացառությունների մեջ մտած երկրները նրանք են, որոնց հետ Իրանն ակտիվ համագործակցում է։ Դրանք առաջնահերթ առևտրային գործընկերներ են Իրանի համար։

«Հետևաբար այս երկրներն էլ շահագրգռված են տնտեսության ոլորտում Իրանի հետ համագործակցության մեջ»,- նշում է Իսրայելյանը։

Նա այս գործոնը դիտարկում է նաև իրանական կողմից․ Թեհրանը կարողացել է հաջողությամբ օգտագործել այս բացառությունն ու քարոզչական թեզեր տարածել, թե Միացյալ Նահանգները փաստորեն չկարողացավ լիարժեք պատժամիջոցներ կիրառել իրենց երկրի նկատմամբ, և որ մի շարք կարևոր երկրներ չեն աջակցում ԱՄՆ այդ քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցների երկրորդ փաթեթը վերականգնում է նավթի արտահանման, էներգետիկ ոլորտի, նավագնացության և նավաշինության, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հանդեպ սահմանափակումները:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների ցանկում են ներառվել ավելի քան 700 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Այդ ցանկում հայտնված կազմակերպություններից են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, ֆինանսական 70 կազմակերպություն, Իրանի պետական տանկերային ընկերությունը:

Ի դեպ, ամերիկյան պատժամիջոցները կանդրադառնան նաև այն երկրների վրա, որոնք իրանական նավթ են արտահանում, և որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների ցանկում հայտնված իրանական ընկերությունների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP