00:25 07.11.2018
«Իրանում տնտեսական խնդիրները առաջանալու են ոչ թե հենց այսօր, այլ այդ պատժամիջոցների մասին հայտարարությունը կամ Միացյալ Նահանգների կողմից Միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո, նույնիսկ դրանից առաջ արդեն իսկ դա իր բացասական հետևանքը ունեցել էր Իրանի տնտեսության վրա», – Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Այսօր ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ երբևէ եղած ամենածանր պատժամիջոցները, ինչպես պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանագետի խոսքով՝ հարևան երկրի կառավարությունը արդեն երկար ժամանակ է, ինչ պատրաստվում էր այդ պատժամիջոցներին, և սրանք Իրանի համար նորություն չեն։ Բայց այս պատժամիջոցները, միևնույն է, ազդեցություն կթողնեն։ Թեհրանը հիմա փորձում է ներկայացնել իր ռազմական ուժը, ներսից պատրաստվել պատժամիջոցներին, բայց ազդեցությունը, միևնույն է, լինելու է։
«… Որովհետև ներկայում Իրանը ավելի շատ է մխրճված մերձավորարևելյան գործընթացների մեջ, քան, օրինակ, մինչև պատժամիջոցները, օրինակ, Մահմուդ Ահմադինեժադի կառավարության շրջանում։ Այսինքն՝ Իրանը հիմա ավելի մեծ առավելություններ ունի, ավելի մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, հետևաբար այս Միջուկային համաձայնությունից հետո տարածաշրջանում իր այս ընդլայնվածության պարագայում անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ իր այդ կարևոր ռազմավարական կետերում ներկայությունը պահպանելու համար»,- մանրամասնել է իրանագետը։
Իրանը հիմա ներգրավված է Սիրիայի հակամարտությանը, Լիբանանի ու Իրաքի ներքին կյանքի, ոչ պաշտոնապես՝ Եմենի հակամարտության մեջ և այլն։ Իրանագետի խոսքերով՝ այս բոլոր տեղերում Իրանը պետք է կարողանա ապահովել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ազդեցություն, ու դեռ մի բան էլ՝ տնտեսական օգնություն ցուցաբերի այդ տեղերի իր դաշնակիցներին։ Այս պայմաններում երկրի նախագահը, որ ամենևին ամենաբարձր պաշտոնյան չէ, պետք է կարողանար տնտեսական որոշ հաջողությունների հասնել՝ այս ամենի հաջողումն ապահովելու համար։
«Կարելի է ասել՝ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում, կարծես թե, Ռոհանիին հաջողվեց համեմատաբար կարգավորել ներքին իրավիճակը, և իր կառավարման շրջանում նա տնտեսական որոշ բարեփոխումներ իրականացրեց, դա ամրագրվեց նաև բյուջեում, որպեսզի բյուջեն ամբողջությամբ կախված չլինի նավթի վաճառքից»,- նշել է Իսրայելյանը։
Նրա խոսքերով՝ Իրանում եղած ցույցերն էլ հենց այդ պատճառով էին, որովեհտև երկրի նախագահը փորձում էր նավթի վաճառքից ստացված միջոցներն ուղղել տնտեսության դիվերսիֆիկացիային։ Սակայն հարց է՝ հասցրե՞ց արդյոք այդ ամենն անել մինչև պատժամիջոցների վրա հասնելը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցների երկրորդ փաթեթը վերականգնում է նավթի արտահանման, էներգետիկ ոլորտի, նավագնացության և նավաշինության, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հանդեպ սահմանափակումները:ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների ցանկում են ներառվել ավելի քան 700 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Այդ ցանկում հայտնված կազմակերպություններից են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, ֆինանսական 70 կազմակերպություն, Իրանի պետական տանկերային ընկերությունը:
Ի դեպ, ամերիկյան պատժամիջոցները կանդրադառնան նաև այն երկրների վրա, որոնք իրանական նավթ են արտահանում և որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների ցանկում հայտնված իրանական ընկերությունների հետ:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...