19:57 06.11.2018
Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, բացառության կարգով արտոնություն ստացան Միացյալ Նահանգներից, ու պաշտոնական Վաշինգտոնն այս երկրներից չի պահանջի դադարեցնել նավթի առևտուրը պատժամիջոցների տակ ընկնող իրանի հետ։
«Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Ինչ վերաբերում է նավթին, մենք ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը, քանի որ չեմ ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»,- այս թեմայի վերաբերյալ նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսրայելյանի խոսքերով՝ Հայաստանը այս ցանկում ընդգրկվելու հնարավորություն, այսպես թե այնպես, չուներ, որովհետև Իրանի հետ նավթի առևտուր չի անում, ինչպես այդ երկրները, որ Իրանի ամենախոշոր առևտրային գործընկերներից են։ Նույն կերպ Հայաստանը նաև տարանցիկ երկիր չէ Իրանի նավթի համար։
«Բայց մենք կարող ենք մեր եվրոպական ու ամերիկյան գործընկերների հետ խոսել նաև, որ Հայաստանին տրամադրվի բանկային ոլորտում փոխանցումներ կատարելու հնարավորություն, այսինքն՝ այն չափով, որ չի հակասում ընդհանուր պատժամիջոցների տրամաբանությանը և զուտ բխում է երկու երկրների թեկուզ փոքր ու միջին բիզնեսների միջև, բիզնեսմենները կարողանան փոխանցումներ իրականացնել»,- ասաց Իսրայելյանը։
Իրանագետը բացատրեց, որ եթե նույնիսկ որևէ առավելագույն շեմ սահմանվի փոխանցումների համար, միևնույն է, դա օգտակար կլինի փոքր ու միջին բիզնեսի տերերի համար, և դա կավելացնի նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը։
Հայաստանի վրա Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը ներկայում փորձում է գնահատել նաև Հայաստանի ԱԳ նախարարությունը։ Կառույցի խոսնակի հայտարարության համաձայն՝ հայկական կողմի համար կենսական կարևորություն ունեն Իրանի հետ ավանդական, բարիդրացիական հարաբերությունները։
«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,- նշվում է ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցների երկրորդ փաթեթը վերականգնում է նավթի արտահանման, էներգետիկ ոլորտի, նավագնացության և նավաշինության, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների հանդեպ սահմանափակումները: ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների ցանկում են ներառվել ավելի քան 700 իրավաբանական և ֆիզիկական անձինք: Այդ ցանկում հայտնված կազմակերպություններից են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, ֆինանսական 70 կազմակերպություն, Իրանի պետական տանկերային ընկերությունը:
Ի դեպ, ամերիկյան պատժամիջոցները կանդրադառնան նաև այն երկրների վրա, որոնք իրանական նավթ են արտահանում և որոնք կշարունակեն աշխատել պատժամիջոցների ցանկում հայտնված իրանական ընկերությունների հետ:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...