19:20 23.05.2018
Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքի ավագանու դիրքորոշումը ՀՀ վարչապետին.
«Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը։
Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության գնահատում, քանի որ քաղաքը որդեգրել է տուրիզմի զարգացման հեռանկարը։ Հղում անելով «Լիդիան ինթերնեշընըլին» ֆինանսապես աջակցած Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ-ի) կատարողական ստանդարտների համապատասխանության օմբուդսմենի գրասենյակի՝ ազդակիր համայնքներից ներկայացված բողոքների հետաքննության 2017թ․ վերջնական զեկույցին առ այն, որ Ամուլսարի ոսկու հանքի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում «Ջերմուկ բրենդի և Ջերմուկի, որպես տուրիստական քաղաքի, վրա պոտենցիալ ազդեցությունները չեն գնահատվել և մեղմացվել թիվ 1 Կատարողական չափորոշիչի (ԿՉ1) պահանջներով», ինչպես նաև լիարժեքորեն չեն գնահատվել սոցիալական ազդեցությունները Գնդեվազ համայնքի վրա։
«Լիդիանը» հանքի շահագործման թույլտվությունները ստացել է բնապահպանական օրենսդրության բազմաթիվ խախտումներով, որոնցից շատերը վիճարկվում են նաև դատական կարգով:
Այնուհանդերձ, մենք չենք կարող անվերջ սպասել, քանի որ դատավարությունը ձգձգվում է արդեն ավելի քան երեք տարի, մինչդեռ հանքավայրի շահագործման շինարարական աշխատանքներն ամբողջ թափով շարունակվում են:
ՀՀ վարչական դատարանում 2015 թվականի մարտ ամսից սկսած քննվում է գնդեվազցիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքն ընդդեմ ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ պահանջելով անվավեր և առոչինչ ճանաչել Ամուլսարի շահագործման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը։
Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրելու ընթացքում խախտվել են նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց վերաբերյալ այժմ էլ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում ընթանում է վարույթ: Ամուլսարի շահագործման հիմքում ընկած իրավախախտումներին և դրանցով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերն անդրադարձել են նաև միջազգային և հակակոռուպցիոն կազմակերպությունները https://transparency.am/files/publications/1512041692-0-785589.pdfՄիջազգային երեք հեղինակավոր փորձագիտական կազմակերպություններ տվել են իրենց բացասական կարծիքը «Լիդիանի» ՇՄԱԳ-ի վերաբերյալ՝ մատնանշելով լրջագույն խախտումներ թթվային դրենաժի և ջրերի աղտոտման կառավարման հարցում։
Սա նոր երևան եկած հանգամանք է, որի առկայության պարագայում Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը պետք է չեղարկվի։ «Լիդանը» դեռևս չի սկսել հանքի շահագործումը, սակայն էական վնասներ է հասցրել համայնքներին։ Չնայած իրենց հիմնավորումներին, որ փոշին 1 կմ շառավղով է տարածվելու, 8-10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքն ամբողջությամբ փոշու մեջ է։
«Լիդանը» արդեն երրրորդ անգամ վնասել է խմելու ջրի խողովակները՝ զրկելով Կեչուտ, Գնդեվազ համայքներին խմելու ջրի աղբյուրներից։ Ջրերի խողովակները լցված էին տիղմով։
Արձանագրում ենք, որ
1. Ամուլսարի հանքավայրի շահագործումը հակասում է Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարներին և արդեն իսկ հանգեցրել է տուրիստական հոսքերի շեշտակի կրճատման, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասները որևէ կերպ գնահատված չեն։
2. Ընկերությունը կամ պետությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն ջերմուկցիների և Ջերմուկում գործող տնտեսական օբյեկտների կրած վնասների համար: Այդ վնասները գնահատված չեն Ամուլսարի շահագործման ծրագրում և հանրային քննարկման չեն դրվել Ջերմուկի բնակիչների հետ:
Ուստի ՀՀ կառավարությունից պահանջում ենք
1. Անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար:
2. Միջոցներ ձեռնարկել հանքավայրի շինարարության փուլում Ջերմուկի բնակիչների և տնտեսական օբյեկտների կրած վնասները գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ»:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...