21:50 07.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով:
Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ո՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը. երբ մինչ օրս ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ տպավորություններով կիսվում ենք, նրանք ասում են, որ, իհարկե, շատ բարձր են գնահատում գագաթնաժողովի կազմակերպման մակարդակը, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև կառավարության ներկայացուցիչներին, կազմկոմիտեի անդամներին: Բայց նրանք ամենից շատ ընդգծում էին, որ ամենամեծ տպավորությունը և էներգիան ստացել են մարդկանցից: Այս գնահատականի համար ամենամեծ ներդրումն ունեցել եք հենց դուք, որովհետև դուք այն մարդիկ եք, ովքեր առաջին հերթին շփվել են, ընդունել են, ուղեկցել են, ճանապարհել են, բացատրել են գագաթնաժողովի մասնակիցներին, օգնել են կողմնորոշվել տեղանքում: Նրանք, ի դեմս ձեզ, տեսել են լուսավոր, պայծառ, ուժեղ, դրական մարդկանց և ձեր աչքերում տեսել են ուժեղ, պայծառ, դրական և մեծ ապագա ունեցող երկիր: Սա է ՖՄԿ գագաթնաժողովի և ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը:
Այսպիսով, կարող ենք ասել, որ նաև ձեր կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, սկսել է ընկալվել նաև որպես մարդկանց երկիր: Մեր երկիրը շատ հարստություններ ունի, որոնց մասին՝ մեր պատմության, մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, գրականության, երաժշտության մասին գիտեն շատերը: Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը մարդկանց երկիր է, ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող և հյուրընկալ մարդկանց երկիր, ովքեր կարող են ընդունել, իրականացնել և հաջողությամբ ամփոփել այդպիսի բարձր մակարդակի միջազգային իրադարձություն, որը մեր երկրի անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած կամավորական աշխատանքի համար: Դա անգնահատելի ծառայություն է, որ մատուցել եք մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և շատ ուրախ եմ այսօրվա ձեր բարձր տրամադրության համար: Խոնարհվում եմ ձեր կատարած աշխատանքի առաջ: Շնորհակալ եմ, դուխով և այդպես շարունակեք»:
18:50 29.06.2025
Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոնՖուտբոլի Անգլիայի Մ21 հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը: Սլովակիայում կայացած եզրափակչում անգլիացիները 3-2 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ21 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: Լրացուցիչ ժամանակում` 92-րդ րոպեին, անգլիացիներից հաղթական գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Ջոնաթան Ռոուն: ...
18:40 29.06.2025
Իսրայելը Գազայում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում արմատական ՀԱՄԱՍ շարժման հիմնադիրներից մեկի՝ կազմակերպության ռազմական թևի շտաբի պետի վերացման մասին։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել և սպանել է ահաբեկիչ Հահամ Մոհամմեդ Իսա ալ-Իսային, որը ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկն է: Նա ահաբեկչական կազմակերպության ռազմական թևի շտաբի պետն էր», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Մամուլի ծառայությունը […] ...
18:20 29.06.2025
Արևմտյան ափին գաղութաբնակները հարձակվել են իսրայելցի զինվորների վրաՀրեա գաղութաբնակների մի խումբ հարձակվել է իսրայելցի զինվորների վրա Արևմտյան ափին, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը՝ պաղեստինյան Քաֆր Մալիկ գյուղի մոտակայքում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ վերաբնակիչներ՝ իսրայելցի քաղաքացիներ, շարժվել են դեպի տարածքի փակ ռազմական գոտի, որի կապակցությամբ դեպքի վայր են ուղարկվել զինվորականներ։ […] ...
17:58 29.06.2025
Միխալ Չեշլյակը WBC-ի ծանր քաշային կարգի գոտու համար մենամարտում հաղթել է 42-ամյա Ժան ՊասկալինԿանադայում կայացած WBC-ի ծանր քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտում լեհ բռնցքամարտիկ Միխալ Չեշլյակը հաղթել է 42-ամյա կանադացի Ժան Պասկալին (37-8-1, 21 նոկաուտ): Չեշլյակը նոկաուտի է ենթարկել վետերան մրցակցին չորրորդ ռաունդում: Սա լեհ բռնցքամարտիկի 28-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում, 22-ը` նոկաուտով, նա նաև երկու պարտություն ունի: Չեշլյակը ժամանակավոր գոտու համար պետք է մենամարտեր Յամիլ […] ...
17:38 29.06.2025
Կուրիլյան կղզիների հարավում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիրակի օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հունիսի 29-ին, ժամը 14:46-ին (Մոսկվայի ժամանակով 6:46) Խաղաղ օվկիանոսում տեղի է ունեցել 4.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Իտուրուպ կղզու Ռեյդովո գյուղից 223 կիլոմետր արևելք, օջախը՝ 52 կիլոմետր խորության վրա», – ասել […] ...
17:18 29.06.2025
Նորվեգիան չի խոչընդոտում վարձկանների մուտքը Ուկրաինա․ դեսպանՆորվեգիայի իշխանությունները չեն խոչընդոտում վարձկանների Ուկրաինա մեկնելուն, նրանք սահմանափակվում են միայն ճանապարհորդությունից զերծ մնալու առաջարկություններով, նորվեգացի զինվորներից մի քանիսն արդեն մահացել են, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Օսլոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Կորչունովը։ «Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին տարբեր կարգավիճակով կարող էին մասնակցել տասնյակ նորվեգացի զինվորներ, որոնցից մի քանիսն արդեն զոհվել են […] ...