17:00 14.05.2025
Թրամփն առաջիկա օրերին լավ լուրեր է ակնկալում Ուկրաինայի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ դրական տեղեկություններ կարող են հայտնվել առաջիկա օրերին։ «Կարծում եմ ՝ այսօր, գուցե վաղը մենք բավականին լավ լուրեր կունենանք Ուկրաինայի վերաբերյալ։ Բայց դեռ կտեսնենք», – ասել է նա Դոհայում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Կատարին ԱՄՆ դիվանագիտական ջանքերին աջակցելու, […] ...
16:57 14.05.2025
Մրցույթ՝ «Մասնագիտական վերապատրաստում 2025» գիտության ոլորտումՄեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Մրցույթի նպատակն է նպաստել հայաստանյան կազմակերպությունների գիտական ներուժի զարգացմանը, հետազոտողների ինտեգրմանը միջազգային […] ...
16:54 14.05.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումները շրջակա միջավայրի պահպանության ոլորտումՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արա Մկրտչյանի, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման օրակարգային թեման Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից նախանշված […] ...
16:49 14.05.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերՄայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...
16:47 14.05.2025
Ավտովթար` Տավուշի մարզում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ըԱյսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն: ...
16:35 14.05.2025
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...