19:48 09.11.2018
7 տոկոսը, որպես խնդիր, չենք դիտարկում, քանի որ պատրաստվում ենք լինել երկրորդ ուժը: Արտահերթ խորհրդարանական ընտրությանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցության մասին է SHANTNEWS.am-ի հետ խոսել ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
«Առաջին տեղում մենք հստակ պատկերացնում ենք, որ լինելու է պարոն Փաշինյանն իր թիմով, որովհետև հետհեղափոխական իրավիճակում այդպես պետք է լինի: Քաղաքացիներն ունեն սպասելիքներ, պարոն Փաշինյանի թիմը պետք է գա կառավարության, որպեսզի այդ սպասելիքները կարողանա արդարացնել: Բայց պետք է լինի նաև շատ հզոր ընդդիմություն այդ թիմին: Առանց ընդդիմության ցանկացած իշխանություն մի օր փչանում է:
Միակ քաղաքական ուժը, որը երբևէ թաթախված չի եղել տարբեր կոռուպցիոն սխեմաներում, չի եղել նախկին իշխանության մաս, չի կրում պատասխանատվություն այն բոլոր թերությունների, որ ունեցել ենք, չի եղել ռեժիմի մաս, մենք ենք: Միայն մենք կարող ենք գալ ու փոխզսպել, որ իշխանությունը չվերածվի ռեժիմի: Մնացած բոլոր ուժերը, որոնք ռեժիմի մաս են եղել, գալու են ու հրահրեն, որպեսզի իշխանությունը վերածվի ռեժիմի, որպեսզի իրենք կարողանան այդ իրավիճակից օգտվել: Իրենք այդ խաղի կանոններով միայն խաղալ գիտեն»,- ընդգծեց Գորգիսյանը:
Գորգիսյանի խոսքերով՝ քաղաքական դաշտն ազատականացել է:
«Այլևս չկան այն բոլոր բռնաճնշումները, որոնց մենք սովոր էինք հանդիպել: Ճիշտ ժամանակն է, երբ քաղաքական ուժերը կարող են փորձել իրենց դիրքը գրավել քաղաքական դաշտում: Հենց այդ ճանապարհով էլ մենք գնացինք»,- ասաց նա:
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...