12:36 10.11.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու հետ կապված որոշ թյուրըմբռնումների վերաբերյալ:
«Սիրելի Հայրենակիցներ,
Երկու օր է համացանցում կրկին ակտիվացել է «Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն չշնորհելու հետ կապված քննարկումները և բազմաթիվ լրագրողներ դիմում են մեզ այդ հարցի ընթացքի մասին տեղեկանալու համար։
Քանի որ այս հարցի հետ կապված քննարկումներում դեռ առկա են թյուրըմբռնումները, Ձեզ ենք ներկայացնում «Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցության քարտուղարության 18.10.2018թ․-ին ներկայացրած պարզաբանումները։ Ըստ այդմ մերժվել է պրն․ Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելը հետին թվով, իսկ ընթացիկ օրով քաղաքացիություն շնորհելու օգոստոս 2-ի դիմումը մինչ այժմ մնացել է անպատասխան։
«18-ը հոկտեմբերի 2018 թ. Երևան «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանը ս.թ. օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ, ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով: Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից պատասխան նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ նրա դիմումին սահմանված կարգով ընթացք է տրվել: Զուգահեռաբար՝ մի խումբ մտավորականներ ս.թ. օգոստոսի 7-ին դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհել հետին թվով, քանի որ նա նախկինում երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումներն ապօրինի և անհիմն կերպով մերժվել են:
Քաղաքացիությունը հետին թվով շնորհելու վերաբերյալ թե Ժիրայր Սէֆիլյանի վերը նշված դիմումին և թե մտավորականների նամակին ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով: Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սէֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք, և եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...