Քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա. Խաչատուր Քոքոբելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա. Խաչատուր Քոքոբելյան

15:02 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին.

«ՀՀ քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա: Քաղաքական համակարգը կայացած կլինի, երբ Հայաստանը կունենա ուժեղ իշխանություն և բովանդակային ընդդիմություն: Հանրապետական կուսակցությունից ես չեմ լսել մեղադրանք «Հանրապետություն» կուսակցության կամ Արամ Սարգսյանի հասցեին: Վերցրեք 5-րդ գումարման ԱԺ-ի քվեարկությունները և տեսեք, թե ով է կողմ կամ դեմ քվեարկել: ՀՀԿ-ն շատ ժողովրդի դեմ նախագծեր է բերել, նույն 1000 դրամները, Ընտրական օրենսգրքի հետ կապված և այլն: Ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն պետք է ապացուցի, որը ինքը՝ որպես քաղաքական ուժ, կարողացել է ինքնամաքրվել: Մենք գործընկերներ ունենք այնտեղ, բայց իրենք քաղաքական կամք չեն ունեցել, որպեսզի իրենց կուսակցությունը զերծ պահեն այն քրեաօլիգարխիկ համակարգից, որը կա: Կարո՞ղ եք այսօր, բացի մեկ կամ երկու օլիգարխից, ասեք մեկի անուն, ով ՀՀԿ-ի  հովանոցի տակ չի եղել: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ամբողջ ՀՀ-ի բյուջեն 10 անգամ զիջում է 10 ընտանիքի ունեցվածքին»,- ընդգծեց Քոքոբելյանը:

Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ դեմ է քվեարկել 1000 դրամների նախագծին:

«Իմ և Նիկոլ Փաշինյանի բարեկամական հարաբերությունները, հանրության մի մասի կարծիքով, թույլ չեն տա տեսակետ ասել, որը կհակադրվի գործող իշխանության տեսակետ: Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին, ես շնորհակալ եմ «Ելք» դաշինքին: Իրար տուն գնալ- գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես կարողանամ իմ առանձնահատուկ տեսակետն ասել: Տեսակետները տարբերվում են մի քանի ուղղություններով: ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, քանի որ գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են, ես այլընտրանք եմ իրենց: Ես ասում եմ, որ այդ ուղին ճիշտ ճանապարհով չի տանում: Մենք դաշինք ենք կնքում արևմտյան արժեքներ կրող «Ազատ դեմոկրատների» հետ: Նրանք տեսնում են, որ գումարները ՌԴ- ում ու Ղազախստանում չեն: Մեր տեսակը պետք է այս երկրին»,- ասաց Արամ Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

19:38 30.06.2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

19:30 30.06.2025

Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...

BACK_TO_TOP