22:53 10.11.2018
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ քաղաքական կրքերը բորբոքվում են: Նախագահի պաշտոնին հավակնող «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի և, մասնավորապես՝ Միասնական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի համախոհները ջանք չեն խնայում մրցակից թեկնածուին ու նրան աջակցող թիմին վարկաբեկելու համար: Դրա վառ ապացույցն է մրցակից թեկնածուների համախոհների միջև Ախալքալաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքը:
Մեծ աղմուկ է բարձրացրել նաև երեկ համացանցում տարածված 2008թ․ արխիվային տեսանյութը, որտեղ Սաակաշվիլին հայտարարում է՝ 2008 թվականի օգոստոսին Վրաստանն է սկսել ռազմական գործողությունները Հարավային Օսիայի դեմ՝ վերահսկողություն սահմանելու Ցխինվալիի և վերահսկողությունից դուրս վրացական մյուս տարածքների վրա:
«Այո՜: Բացահայտ հայտարարում եմ, որ ընդունել ենք Հարավային Օսիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշում: Դա ծանր որոշում էր, սակայն այն կընդուներ ցանկացած ժողովրդավարական պետություն՝ իր երկրի և բնակչության շահերը պաշտպանելու համար: Այս որոշումն անխուսափելի էր երկու պատճառով: Նախ՝ ռուսական հարյուրավոր տանկեր , ծանր տեխնիկա, հրետանային սարքավորումներ ու ավելի քան հազար զինվորներ կուտակվել էին վրաց-ռուսական սահմանին՝ Ռոկի թունելի մոտ: Ստացանք նաև հետախուզական ստույգ տվյալներ, որ կուտակված տեխնիկան սկսել է շարժվել մեր սահմանների ուղղությամբ և արդեն իսկ հատել է այն: Տեղեկությունը հաստատեց նաև միջազգային մամուլը»,- այդ մասին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր 2008թ․-ին՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ:
Տեսահոլովակը հասարակական բարձր հնչեղություն է ստացել Վրաստանում՝ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալով:
Ի դեպ, այն, որ Սաակաշվիլիի իշխանությունն էր առաջինն սկսել ռազմական գործողությունները Ցխինվալիի ուղղությամբ, հայտարարել էր օգոստոսյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Պաատա Դավիթաիան:
Ավելի ուշ, Վրաստանի իշխանություններին՝ մասնավորապես Սաակաշվիլիին, Ցխինվալիի դեմ սկսած «պատերազմում» մեղադրել էր 2004-2005թթ․-ին Վրաստանի ԱԳՆ-ն, 2018թ նախագահական ընտրություններում իշխող կուսակցության առաջադրած թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ արժանանալով Սաակաշվիլիի կուսակիցների սուր քննադատությանը:
Համացանցում հայտնված հոլովակին անդրադարձել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ հրապարակված տեսահոլովակն էլ ավելի է ծանրացնում նախորդ իշխանությունների պատասխանատվությունը, որ չկարողացան խուսափել ռազմական գործողություններից ու դրա ծանր հետևանքներից:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...