Օրենքում հստակ գրված է, որ եթե տարածքում կա Կարմիր գրքում գրանցված կենդանական կամ բուսական տեսակ, ապա այդ տարածքում ընդերքի օգտագործումն արգելված է. բնապահպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Օրենքում հստակ գրված է, որ եթե տարածքում կա Կարմիր գրքում գրանցված կենդանական կամ բուսական տեսակ, ապա այդ տարածքում ընդերքի օգտագործումն արգելված է. բնապահպան

22:21 12.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին՝ մասնավորապես Կարմիր գրքում գտնվող ոզնատուփ մեխակի՝ Ամուլսարի տարածքում հայտնաբերման մասին.

«Եթե մենք խոսում ենք օրենքի տառին համապատասխան, ցանկացած կենսաբազմազանության ներկայացուցիչ, խնդիր է: 2012 թ․-ին հանքավայրի տարածքում հայտնաբերեցին Մատնունի ծիրանավոր ծաղիկը, որը գրանցված է Կարմիր գրքում: Lydian- ընկերությունը դա չհայտնաբերեց չգիտես ինչու, չնայած այն մինչ այդ 2 անգամ ներկայացրել էր շրջակա միջավայրի ազդեցության փաստաթուղթ, որտեղ գրված էր կենսաբանության ուսումնասիրությունները, բայց բուսատեսակի մասին գրված չէր: Հետո պարզվեց, որ այդ բուսատեսակը կա, սակայն Lydian-ը և Բնապահապանության նախարարությունը հերքում էին այդ փաստը: Հետո Lydian- ը ստիպված եղավ ծրագիր կազմել, թե ոնց այդ ծաղիկը տեղափոխել ուրիշ տեղ՝ բուսաբանական այգի և այնտեղ վերատնկել»:

Լևոն Գալստյանը նշեց, որ Բնապահպանության նախարարությունը հասավ նրան, որ օրենքի խախտումով  հնարավորություն տրվի, որպեսզի այդ բուսատեսակը տեղափոխվի այդ տարածքից:

«Օրենքում հստակ գրված է, որ եթե տարածքում կա Կարմիր գրքում գտնվող կենդանական կամ բուսական տեսակ, ապա այդ տարածքում ընդերքի օգտագործումն արգելված է: Նախարարությունն իր եզրակացությունում տվել էր ռուսերեն լեզվով գիտնականների եզրակացությունը, ինչը ևս օրենքի խախտում է»,- ասաց Լևոն Գալստյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP