Ռազմագիտության ուսուցիչը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Ռազմագիտության ուսուցիչը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին

16:33 16.11.2018

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողներից, հարազատներից ու ընկերներից բացի, ամեն տարի նույն օրը զինվորական ճշտապահությամբ Եռաբլուրում է նաև հերոսի ռազմագիտության ուսուցիչը:

Երջանիկ Դանիելյանը վաղ առավոտյան է գալիս պանթեոն. արդեն 4 տարի է՝ հատուկ հանձնառություն ունի. իր նախաձեռնությամբ ամեն տարի աշակերտները պատվո պահակախումբ են ձևավորում ու ի նշան  հարգանքի՝ հերթապահում հերոսի շիրիմի մոտ:

Երջանիկ Դանիելյանը հպարտությամբ է հիշում Ռոբերտին: Ռազմագիտության դասերին հերոսն ակտիվ էր ու շատ հետաքրքրասեր: Հարցեր էր տալիս Մայիսյան հերոսամարտերի, Արցախյան, Հայրենական Մեծ պատերազմների մասին:

Իր համար Ռոբերտի հերոսությունն անսպասելի չէր: Դպրոցական տարիներին դեռ Ռոբերտն իր քայլերով էր այդ վստահությունը ձևավորել:

«Նա բոլորովին վախ չուներ ու շատ ընկերասեր էր: Այդ երկու հանգամանքն էլ նրան դրդեց հերոսության»:

Հիմա դպրոցն ու ռազմագիտության դասարանը, որտեղ ժամանակին սովորել է հերոսը, Ռոբերտ Աբաջյանի անունն են կրում: Ռազմագիտության դասարանում Ռոբերտի անունն ամեն օր է հնչում. ռազմագիտության ուսուցիչը ներկա-բացակա անելիս առաջինը հերոսի անունն է տալիս։ Ռոբերտը միշտ ներկա է, իսկ նրա մասին հիշողություններն արդեն՝ պատմություն, որն ուսուցիչն աշակերտներին միշտ պարծանքով է պատմում:

Ռոբերտն այսօր կդառնար 22 տարեկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

10:42 17.06.2025

ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծը

Ազգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

10:25 17.06.2025

Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...

Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

10:14 17.06.2025

Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել են

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

10:07 17.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:     ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 17.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP