«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկնարկել է նախընտրական դրամահավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկնարկել է նախընտրական դրամահավաքը

21:20 18.11.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, տարածքային և համամասնական ցուցակներով առաջադրված թեկնածուների մասնակցությամբ միջոցառում է անցկացրել, որի ժամանակ տրվել է դրամահավաքի մեկնարկը՝ նախընտրական ծախսերն իրականացնելու համար:

Միջոցառման մեկնարկին ցուցադրվել է կուսակցության անցած ուղու վերաբերյալ ֆիլմ, որի ավարտից հետո կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ այդ ֆիլմը պատրաստվել էր դեռևս ապրիլին՝ կուսակցության համագումարում ցուցադրելու համար: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համար կուսակցությունը նոր ֆիլմ է պատվիրել, որը նախատեսվում է ցուցադրել քարոզարշավի ընթացքում:

Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կազմն անցած երկու տարիների ընթացքում առավել մեծացել է, ու կուսակցության շարքերը համալրվել են տարբեր ոլորտներ ներկայացնող ու իրենց բնագավառում հաջողություններ արձանագրած որակյալ մասնագետներ, ինչի արդյունքում իրենց թիմն էլ ավելի է հզորացել:

Պարզաբանելով այսօր կազմակերպած միջոցառման նպատակը՝ Էդմոն Մարուքյանը պատմել է, որ դեռ նոր էին սկսում կուսակցական գործունեությունը, շատերը իրենց հարց էին տալիս, թե ո՞վ է ֆինանսավորում կուսակցությունը, կամ գումարներ որտեղի՞ց են հայթայթում:

«Իրապես, երբ որ հիմնադրում էինք կուսակցությունը, իմ մոտ կար տպավորություն, որ միայն մեր փողն է կասկածի տակ, բոլորի փողը լեգիտիմ է, բայց որ մենք ստեղծել էինք, ասում էին բա ձեզ որտեղի՞ց: Ասում եմ՝ էն մյուսների փողերի տեղը գիտե՞ք, մերի տեղը կիմանաք, որովետև մենք կլինենք թափանցիկ: Ասում էին, բա էդ ո՞նց եք անելու, որ թափանցիկ եք լինելու, ասում էի մեթոդներ կան՝ ամբողջ աշխարհում հայտնի, փորձված, դրանք են այ այսպիսի դրամահավաք երեկոները, ճաշերը, ֆուրշետները կամ տարբեր առիթներով դրամահավաքները, որ մենք իրականացրել ենք»,- հավաքի մասնակիցներին պատմել է Մարուքյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ նման դրամահավաքներ արդեն մոտ 20 անգամ տարբեր առիթներով իրականացրել են ու բավականին լավ արդյունքներ են ունեցել:

Այսօր կազմակերպվող դրամահավաքի նպատակը, ըստ Մարուքյանի, սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները ֆինանսավորելն է: Հավաքված միջոցները կուսակցությունը պատրաստվում է ծախսել ավելի բարձր մակարդակով արդյունավետ  քարոզարշավ իրականացնելու համար:

«Միշտ ասել եմ՝ մեր ծախսած մեկ միլիոն դրամը 10 միլիոն դրամի էֆեկտ է տալիս, այսինքն՝ միշտ մարդիկ զարմացել են, թե ինչ փոքր գումարներով ինչ ազդեցություն ենք ունեցել, թե՛ լիբերալ դպրոցում, թե՛ ՏԻՄ ընտրություններում, թե՛ համապետական ընտրություններում»,- նշել է Մարուքյանն ու միջոցառման մասնակիցներին կուսակցությանը աջակցելու ու ներդրում անելու կոչ արել՝ համոզմունք հայտնելով, որ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ֆինանսավորելու համար կատարված ներդրումը, ըստ էության, ներդրում է Հայաստանի ապագայի մեջ:

Մարուքյանը վստահ է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչպիսի Հայաստան կունենանք մենք վաղը: Ըստ նրա՝ եթե խորհրդարանում լինեն մեկը մյուսի գաղափարներին հակադրվող ուժեր, ապա հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական դաշտը տանել առողջացման, քանի որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր Հայաստանում, Մարուքյանի համոզմամբ՝ հիվանդ քաղաքական համակարգի պտուղներն են:

Էդմոն Մարուքյանը համոզված հայտարարել է, որ իրենց ուժը հզոր քաղաքական աջակցություն կստանա ընտրողների կողմից ու շատ լուրջ արդյունքներ կարձանագրի:

Դրամահավաքին ելույթներ են ունեցել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ու տարածքային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուները: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո պատգամավորության թեկնածուներն ու հյուրերը դրամ են նվիրաբերել կուսակցությանը՝ յուրաքանչյուրն ըստ իր ցանկության ու հնարավորությունների:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP