Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին

18:21 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները:

Նշվել է, որ 2016 թվականից սկսված շինաշխատանքների համար ներդրվել է շուրջ 700 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Ուսումնական հաստատությունն աշխատանքների արդյունքում ոչ միայն հիմնանորոգվել է, այլև համալրվել ժամանակակից գույքով, դասապրոցեսի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Ավագ դպրոցը, որն իր դռները կբացի գալիք տարվա սկզբից, հնարավորություն ունի ընդունել մինչև 350 աշակերտ, սակայն այստեղ առայժմ սովորելու է միայն 250-ը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, որի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը շրջել է թատրոնում և ծանոթացել իրականացված աշխատանքներին: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է թատրոնի վերակառուցումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանը:

 «Մեր կառավարությունը մշակույթի ոլորտում իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր: 360 հազար աշակերտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստանալու տարեկան մեկական անգամ այցելել թատրոն, թանգարան և դասական համերգ: Սա համարում եմ շատ կարևոր ներդրում, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել մշակութային օջախների հաճախելիությունը, այլև կնպաստի մշակույթի հանրահռչակմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ «Քո արվեստը» ծրագրի շրջանակում էլ կրթական հաստատություններ են այցելելու գրողներն ու արվեստագետները և վարելու դասընթացներ:

«Համոզված ենք, որ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բացումը կարևոր նշանակություն կունենա, և այն հանդիսատեսի պակաս չի զգա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ մշակույթի ոլորտը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթություն:

Նա տեղեկացրել է, որ պետությունը 400 մլն դրամով ավելացրել է թատրոնների, թանգարանների և համերգասրահների ֆինանսավորումը, սակայն վերջիններս պետք է նաև բարձրացնեն իրենց կառավարման մակարդակը և քայլեր ձեռնարկեն, որպեսզի հանդիսատեսը ցանկանա գնալ հենց իրենց թատրոն:

Մարզ կատարած այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը եղել է Սևանի քաղաքային մարզադաշտում և ծանոթացել այստեղ կատարված աշխատանքներին: Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ մարզադաշտը վերակառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ: Մարզադաշտում կառուցվել է տրիբունա, հիմնանորոգվել են սանհանգույցները, կատարվել է պարսպապատում:

Մարզադաշտում տեղադրվել է արհեստական ժամանակակից խոտածածկ: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ մրցաշրջանում այստեղ ելույթներ կունենա Սևան քաղաքի «Սևան յունիոր» ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է առաջին հորիզոնականում և մեծ է հավանականությունը, որ գալիք տարի հանդես կգա բարձրագույն խմբում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP