17:30 21.11.2018
«Մենք բանակցություններ էինք վարում երկու ուղղություններով: Քննարկումներն ու բանակցությունները տարբեր ուժերի ու անհատների հետ հանգեցրին նրան, որ մենք որոշում կայացրինք դաշինքային ձևաչափով մասնակցել ընտրություններին: «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցությունները բերեցին նրան, որ ճիշտ կլինի ազատական դաշտում գտնվող ուժերը միավորված լինեն, որպեսզի քաղաքացին, որն ուզում է մեր նման ուժին տեսնել ԱԺ-ում՝ երկար չմտածի քվեաթերթիկը վերցնելով, թե նման գաղափարներ ունեցող ուժերից ո՞ր մեկին ձայն տա: Որպեսզի ձայները չկիսվեն ու չփոշիանան, որպեսզի մարդիկ հեշտ ընտրություն կատարեն և մեր երկուսի ունեցած ծրագրերը միատեղվեն ու ի շահ ՀՀ քաղաքացու գործեն»,- առաջիկա ԱԺ ընտրությունների մասնակցության մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, «Մենք» դաշինքի թեկնածու Անժելա Խաչատրյանը:
Այն հարցին, թե արդյոք մարդիկ չեն տատանվելու «Մենք» դաշինքի և «Լուսավոր Հայաստանի» միջև ընտրություն կատարելիս, Անժելա Խաչատրյանն ասաց, որ մարդիկ պետք է դատեն ըստ ծրագրերի ու ըստ թիրախների:
«Կարծում եմ՝ մարդիկ նաև հաշվի կառնեն այն փաստը, թե ովքեր են միավորված, ովքեր ավելի հզոր թիմ կունենան ու ունակ կլինեն իրականացնելու այդ փոփոխությունները: Բացի նրանից, որ դու ասում ես մի բան, առաջ ես քաշում ծրագրեր, դու նաև պետք է ունենաս այն անձինք, ովքեր հավատում են ու ի զորու են իրականացնել այդ ծրագրերը: Կարծում եմ, որ այդ առումով մեր ցուցակը մրցունակ է ու քաղաքացին ճիշտ կդատի»,- ասել է Անժելա Խաչատրյանը:
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...
11:16 18.06.2025
Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...