17:23 21.11.2018
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» ՀԿ-ի գնահատմամբ՝ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախընտրական միջավայրը, առաջինի համեմատ, բնորոշվում է ավելի սուր բևեռացմամբ և բացասական քարոզչությամբ:
ՀԿ-ն ներկայացրել է երկրորդ փուլում նախընտրական մոնիթորինգի վերաբերյալ միջանկյալ զեկույց: Փաստաթուղթն ընդգրկում է հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածը:
«Անմիջապես առաջին փուլից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչներն ահազանգող հայտարարություններ ու կանխատեսումներ արեցին քաղաքացիական պատերազմի վտանգի և հնարավոր ապակայունացման վերաբերյալ՝ ընդդիմության թեկնածուի հաղթանակի դեպքում: Հետագայում իշխող կուսակցության աջակցությունը ստացած անկախ թեկնածուն հայտարարեց, որ սպառնալից ուղերձներ է ստանում»,- ասված է զեկույցում:
ՀԿ-ի հայտարարությամբ՝ առաջին և երկրորդ փուլերի միջև զգացվում է ԶԼՄ-ների լուրջ բևեռացում: Կազմակերպության դիտարկմամբ` հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ճնշումների/սպառնալիքների 40 դեպք, նախագահի թեկնածուին հասցեագրված սպառնալիքի 1, հավանաբար քաղաքական դրդապատճառներով աշխատանքից հեռացման 3, ֆիզիկական դիմակայության 5, ընտրակաշառքի 13, վարչական ռեսուրսների օգտագործման 14 դեպք և այլ խախտումներ:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...