Հայաստանի յուրահատուկ «դեսպանը». Հայկական դրամը 25 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հայաստանի յուրահատուկ «դեսպանը». Հայկական դրամը 25 տարեկան է

13:01 22.11.2018

25 տարի առաջ այս օրը շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության առաջին արժույթը՝ դրամը: 1993թ-ի նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրմամբ արգելվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը:

Քառորդ դար առաջ ներդրվեցին 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, իսկ արդեն մեկ տարի անց՝ 1994-ին՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները։ Առաջին թղթադրամների թողարկումից 5 տարի անց շրջանառության մեջ դրվեցին 1000 դրամ և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները։

 

Դրամի հետ կապված աշխատանքը վերապահված էր ՀՀ գերագույն խորհրդում ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին: Այն ստեղծվեց 1993 թվականի հոկտեմբերի 13-ին:

Համանախագահության կարգով այն ղեկավարում էին Գերագույն խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանն  ու ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը:

1993թ-ին ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը, ԿԲ նախագահ Իսահակ Իսահակյանը, Գերագույն խորհրդի ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը

Կատարված աշխատանքների արդյունքում հանձնաժողովը 1993 թվականի նոյեմբերի 19-ին որոշում կայացրեց: Դրա համաձայն՝

«1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»:

Երբ Հայաստանում որոշեցին դուրս գալ մոտ 70 տարի տիրապետող դարձած ռուբլու գերակայությունից ու սեփական դրամն ստեղծել, ամենից բարդ գործը բաժին ընկավ հենց այդ դրամի ձևավորողներին:

«Շատ էսքիզներ արվեցին, բայց պետք էր շատ արագ, դրա համար էլ մեկ ամսում արեցինք և հետո ստիպված եղանք 3 տարի հետո նոր դիզայն տալ»,- պատմել է հայկական թղթադրամների ձևավորման համահեղինակ, նկարիչ-դիզայներ Աշոտ Մանուկյանը: 

Ժամանակահատվածը Հայաստանի համար բավական բարդ էր՝ շրջափակում ու Ղարաբաղյան պատերազմ, հետխորհրդային անցում: Տիգրան Սարգսյանը մի առիթով հիշել էր դրամի հետ կապված մի հետաքրքիր հեռախոսազանգի պատմություն: Դրա հեղինակը ներկայացել էր որպես Զարուհի, ասել, որ աստղագուշակ է, խնդրել իրեն ասել այն օրը, ժամն ու րոպեն, երբ որոշվեց Հայաստանում նոր դրամ ներմուծել:

 «Մի քանի օր հետո նա զանգեց և ասաց, որ դրամի վիճակը սկզբում վատ է լինելու, հետո կուժեղանա և վստահություն կշահի»,- հիշել էր Տիգրան Սարգսյանը:

Անկախ հետաքրքրաշարժ պատմությունից՝ դրամն իր ճանապարհն ունեցավ:

Հայկական առաջին դրամանիշների վրա այդ ժամանակվա ԿԲ նախագահ Իսահակ Իսահակյանի և ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի ստորագրություններ էին:

Բայց դրամը կայունացավ: Հայկական դրամն աշխարհում գոյություն ունեցող այն եզակի միավորներից է, որի մանրադրամը գոյություն չունի, թեև տարիներ առաջ դրամի հետ մեկտեղ շրջանառության մեջ էր նաև հայկական արժույթի ամենափոքր միավորը` լուման:

Հայկական դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ՝ 2008 թվականին Կենտրոնական բանկի դիմաց տեղադրվեց դրամին նվիրված և դրամը խորհրդանշող բրոնզե արձանը։

Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։ Իսկ այս տարի Շուշիում բացվեց հայկական դրամի թանգարան, որտեղ ներկայացված են տարբեր շրջանների հայկական դրամների ցուցանմուշներ:

Դրամը թերևս այն յուրահատուկ դեսպանն է, որ ներկայանում է մեր երկիր մտնող գրեթե ամեն մեկին: Աշխարհի ինչ-որ մի անկյունից Հայաստան եկած մարդը գուցե երկրից հեռանա՝ այդպես էլ չլսելով քո հիմնը, չտեսնելով քո զինանշանը կամ չտարբերելով դրոշիդ գույները, բայց դրամին չառնչվել գրեթե անհնար է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP