16:34 22.11.2018
Այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ Անիպեմզա գյուղի երկաթուղային անցման հատվածում, Երևան-Գյումրի ուղերթն իրականացնող էլեկտրագնացքը բախվել է КрАЗ 257 մակնիշի բեռնատարին: Մեքենայի վարորդը Երևանի 46-ամյա բնակիչ Արթուր Խաչատրյանն է: Նա, ըստ նախնական տվյալների, չի նկատել էլեկտրագնացքը և փորձել է անցնել չնախատեսված հատվածով:
«Բեռնատարը երկաթգծով է հատել ճանապարհը, ինչն անթույլատրելի է: Այս մասին զգուշացնող ճանապարհային նշանները տեղադրված են տվյալ հատվածում: Էլեկտրագնացքի մեքենավարը բեռնատարը նկատել է, արագ արգելակման համակարգը գործի է դրել, բայց բախումից խուսափել հնարավոր չի եղել: Նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի գծային կայարանների միավորման տնօրեն Վահան Գասպարյանը:
Բեռնատարում միայն վարորդն է եղել: Նա չի տուժել: Ըստ Վահան Գասպարյանի՝ էլեկտրագնացքը բեռնատարի հետնամասին է հարվածել:
Վթարի մանրամասները պարզում է ճանապարհային ոստիկանությունը: Համապատասխան արձանագրություն է կազմում նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը:
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...